BBM CHANNEL-ՆԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ

Բարի գալուստ BBM Channel-ներ` BBM-ի սոցիալական ցանցի առանձնահատկություն, որը տարածում է Ձեր ցանցը ընտանիքից և ընկերական շրջանակից դուրս և հնարավորություն է տալիս Ձեզ միանալ մարդկանց, համայնքների և ապրանքանիշերի հետ, որոնք հետաքրքրում են Ձեզ: Եթե ​​Դուք օգտագործում եք BBM-ը BlackBerry հարթակի վրա, BBM-ը և BBM Channel-ները BlackBerry Solution Լիցենզիայի Պայմանագրի («BBSLA») մասն են կազմում, որոնք կառավարում են ծրագրերի և ծառայությունների օգտագործումը, որը կազմում է Ձեր BlackBerry Solution-ը, որտեղ Դուք արդեն անդամ եք: Եթե ​​Դուք օգտագործում եք BBM-ը ոչ BlackBerry հարթակի վրա, BBM-ը և BBM Channel-ները Ձեր BBM Solution-ի մաս են կազմում, ինչպես սահմանված և ենթակա է BBM Terms of Service («BBM ToS») պայմաններին, որոնք կառավարում են Ձեր BBM Solution-ի օգտագործումը, և որտեղ Դուք արդեն անդամ եք հանդիսանում: Սույն Հավելվածի նպատակի համար «BBM Պայմանագիր» տերմինը նշանակում է BBSLA կամ BBM ToS, որը ղեկավարում է Ձեր BlackBerry Solution-ի կամ BBM Solution-ի օգտագործումը, որը որ կիրառելի է Ձեր պարագայում: ​​Եթե Դուք գրանցվում եք օգտվելու BBM Channel-ներից` BBM Channel-ների ինտերնետային պորտալի միջոցով, «BBM Պայմանագիր» տերմինը նշանակում է BBM ToS: Եթե ​​Դուք չունեք BBM Պայմանագրի կիրառելի օրինակը Ձեր վարչատարածքային միավորի համար, կարող եք այն գտնել հետևյալ հասցեով` www.blackberry.com/legal:

Չնայած BBM Պայմանագիրը վերաբերում է BBM Channel-ներին, որը կազմում է Ձեր BlackBerry Solution-ի կամ BBM Solution-ի մաս, որը որ կիրառելի է Ձեր պարագայում, սույն Հավելվածը սահմանում է լրացուցիչ պայմաններ և դրույթներ, որոնք տարածվում են BBM Channel-ների ծառայության Ձեր օգտագործման վրա: BBM Պայմանագիրը` լրացված և փոփոխված սույն Հավելվածով, անվանվում է «BBM Channel-ների պայմաններ»: BBM Պայմանագրի և սույն BBM Channel-ների Հավելվածի միջև հակասության դեպքում, BBM Channel-ների Հավելվածը գերիշխելու է նման հակասություն առաջանալու դեպքում:

BBM CHANNEL-ՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՁԵՐ ՄԻՋԵՎ. ԱՆՀԱՏԱՊԵՍ, ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ԴՐԱՆ, ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ, ԵԹԵ ԴՈՒՔ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ BBM CHANNEL-ՆԵՐԸ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԻՑ, ԱՅԼ ԱՆՁԻ ՄԻՋև, ՈՐԻ ՕԳՏԻՆ ԴՈՒՔ ԳՈՐԾՈՒՄ ԵՔ (ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ «ԴՈՒՔ»՝ ՀՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՎ «ՁԵԶ» ԿԱՄ «ՁԵՐ» ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ) և BLACKBERRY ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ, ՈՒՄ ՀԵՏ ԿՆՔԵԼ ԵՔ BBM ՊԱՅՄԱՆԱԳԻՐ («ՄԵԶ» կամ «ՄԵՆՔ»), ԵՐԲ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ BBM CHANNEL-ՆԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՏ` ՍԵՂՄԵԼՈՎ «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» ՍՏՈՐԵՎ: ԵԹԵ ԴՈՒՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՔ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ BBM CHANNEL-ՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ, ՁԵԶ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼՈՒ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՍՈՒՅՆ BBM CHANNEL-ՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ: Մեծատառով գրված ցանկացած տերմին սույն BBM Channel-ների Հավելվածում, որը չի սահմանված սույն BBM Channel-ների Հավելվածում, ունի իմաստ, որը սահմանված է BBM Պայմանագրով:

1. BBM CHANNEL-Ի ՍՏԵՂԾՈՒՄԸ:

1.1 Ինչպես սահմանված է BBM Channel-ների պայմաններով, Դուք կարող եք օգտագործել BBM Channel-ները` ստեղծելու և կառավարելու յուրօրինակ BBM Channel («Channel (Ալիք)»), որը պատկերում է ապրանքանիշը, կազմակերպությունը, իրադարձությունը կամ անհատին, որոնց համար Դուք լիազոր ներկայացուցիչ եք հանդիսանում: ՍՏԵՂԾԵԼՈՎ BBM CHANNEL-Ը՝ ԴՈՒՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՔ ՄԵԶ, ՈՐ ՈՒՆԵՔ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ CHANNEL-Ը ԱՅԴ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԻ ԱՆՈՒՆԻՑ:

1.2 Դուք կարող եք նաև ստեղծել Channel-ը՝ արտահայտելու աջակցություն կամ հետաքրքրություն դեպի ապրանքանիշը, կազմակերպությունը, իրադարձությունը կամ անձը, եթե Դուք դա անում եք միայն այնպես, որ (i) այն չի առաջարկում, որ Ձեր Channel-ը Channel է` ստեղծված այդ ապրանքանիշի, կազմակերպության, իրադարձության կամ անհատի կողմից, (ii) չի առաջարկում այն, որ Ձեր Channel-ը հաստատված կամ լիազորված է նման ապրանքանիշի, կազմակերպության, իրադարձության կամ անհատի կողմից, եթե Ձեր Channel-ը չունի նման հավանություն կամ լիազորություն, (iii) նախատեսված չէ այլ կերպ մոլորության մեջ գցելու, շփոթելու կամ խաբելու ուրիշներին, և (iv) ոչ մի կերպ չի խոչընդոտում կամ խախտում այդ ապրանքանիշի, կազմակերպության, իրադարձության կամ անհատի իրավունքները, այդ թվում `ապրանքային նշանը, հեղինակային իրավունքը կամ հրապարակայնությունը:

1.3 Ձեր անունը և կոնտակտային տվյալները, Ձեր Channel-ի անունը և ցանկացած այլ պրոֆիլի տեղեկություն կամ նկարագրություն, որը տրամադրում եք գրանցման ընթացքում` Channel-ը ստանալու համար, կամ այլ կերպ ներառում եք Ձեր Channel-ի հետ, պետք է լինեն ճշմարիտ, այլ ոչ թե մոլորեցնող, և պետք է ճշգրտորեն արտահայտեն թեման: Ձեր Channel-ի անունը պետք է տարբերվի և այն չի կարող լինել ընդհանուր (օր. սննդամթերք, ավտոմեքենաներ):

1.4 Դուք չեք կարող ստեղծել կամ օգտագործել Channel-ները կործանիչ կամ վիրավորական նպատակներով: Չսահմանափակելով վերոհիշյալը` Դուք չեք կարող ստեղծել մեկ կամ մի քանի Channel-ներ` ուրիշներին կանխելով օգտագործել այդպիսի Channel-ները, վաճառել Channel-ները կամ Channel-ների անունները, կամ այլ կերպ զբաղվել Channel-ների անօրինական օգտագործմամբ: Մենք իրավունք ենք վերապահում հեռացնել կամ կասեցնել Channel-ները, որոնք խախտում են BBM Channel-ների պայմանները, որևէ կանոնակարգ, որը մենք հրապարակում ենք BBM Channel-ների օգտագործման վերաբերյալ, կամ որևէ Channel-ներ, որոնք ակտիվ չեն: Մենք նաև իրավունք ունեն փոխանցել չարտոնված Channel-ները, Channel-ների անունները, Channel-ի նույնացումը և/կամ վարչական հնարավորությունները ապրանքանիշին, կազմակերպությանը, իրադարձությանը կամ անհատին կամ նրանց լիազորված ներկայացուցչին, որին Մենք ողջամտորեն համարում ենք Channel-ի անունը կրելու արդարացիորեն իրավունք ունեցող, կամ ստեղծել և տնօրինել Channel-ը նման ապրանքանիշի, կազմակերպության, իրադարձության կամ անհատի համար:

1.5 Channel-ի գրանցումից հետո, Դուք կարող եք տեղադրել և ցուցադրել Բովանդակություն (ինչպես սահմանված է BBM-ի Պայմանագրով), որը համապատասխանում է ապրանքանիշին, կազմակերպության, իրադարձության կամ անհատին` նշված Channel-ում: Բովանդակության տեղադրումը և ցուցադրումը Channel-ում չի փոխանցում Բովանդակության սեփականությունը Մեզ, բայց անելով այդ, Դուք Մեզ և մեր մասնաճյուղերին տրամադրում եք տվյալ Բովանդակության լիցենզիա, ինչպես սահմանված է BBM Պայմանագրով, և Մենք և մեր մասնաճյուղերը կարող ենք մատչելի դարձնել Բովանդակությունը որպես BBM Channel-ների ծառայության մաս: Դուք նույնպես շնորհում եք Մեզ և մեր մասնաճյուղերին ոչ բացառիկ, հոնորարից ազատ, համաշխարհային լիցենզիա այնքան ժամանակով, որքան գործում է Channel-ը` վերարտադրելու, հրապարակայնացնելու և ցուցադրելու Ձեր Բովանդակությունը, ներառյալ, առանց սահմանափակման, Channel-ի անունը, սքրինշոթները, լոգոները, պատկերակները ու ապրանքային նշանները («Նշաններ») բոլոր միջոցներում, որոնք հիմա հայտնի են կամ զարգանալու են ավելի ուշ` կապված BBM Channel-ների խթանման հետ, ենթակա Ձեր նախնական համաձայնության, որից չպետք է անհիմն հրաժարվեք կամ որը չպետք է հետաձգեք: Մենք ընդունում և համաձայնվում եք, որ Մենք չունենք որևէ իրավունք, իրավունքի հիմունք կամ հետաքրքրություն Ձեր Նշանների հանդեպ (բացառությամբ նույնը օգտագործելու իրավունքից` BBM Channel-ների Պայմանների մեջ նշված դրույթների համաձայն), և նույնպես համաձայնվում ենք, որ ցանկացած իրավունք, իրավունքի հիմունք կամ հետաքրքրություն Ձեր Նշանների հանդեպ մնում են Ձեզ հետ: Չսահմանափակելով վերոհիշյալը` Ձեր Նշանների օգտագործման հետ կապված` խթանելու BBM Channel-ները, Մենք չենք. (i) փոփոխելու Նշանները կամ դրանց որևէ մասը, բացառությամբ նախապես ուղղակիորեն հաստատված Ձեր կողմից և վերև նշված գործընթացի, (ii) համատեղելու Նշանները կամ դրանց որևէ մասը այլ Նշանների հետ կամ ստեղծելու որևէ բաղադրյալ Նշաններ, կամ (iii) դիմելու որևէ քայլին, որը կխախտի է Ձեր իրավունքները Նշանների հանդեպ:

1.6 Դուք ընդունում և համաձայնվում եք, որ Ձեր Channel-ը կարող է հայտնաբերվել BBM Channel-ների ցանկացած օգտվողի կողմից (բացառությամբ, եթե Channel-ի կազմաձևման ընթացքում գաղտնի եք դարձնում Ձեր Channel-ը), և, որ Ձեր Channel-ի Բովանդակությունը լինելու է հանրամատչելի և դիտվելու է բոլորի կողմից, ովքեր բաժանորդագրվել են Ձեր Channel-ին («Բաժանորդներ»), կամ որոնք կարող են այլ կերպ դիտել Ձեր Channel-ը և դրա Բովանդակությունը:

1.7 Մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս ստեղծելու Channel, բայց Դուք բացառապես պատասխանատու եք կառավարել և օգտագործել Ձեր Channel-ը, այդ թվում Ձեր Բովանդակությունը և Բաժանորդների հետ շփումը:

1.8 Եթե Դուք ձեռք եք բերում կամ առաջարկություններ եք անում, կամ միջնորդում եք («Առաջարկ») Բաժանորդներին Ձեր Channel-ի միջոցով, այդ թվում, հղումներով կամ URL-ով, որոնք տանում են առանձին վեբ կայք, որտեղ պարունակվում են Առաջարկի մանրամասները, առանց սահմանափակելով որևէ բան BBM Channel-ների Պայմաններում, կիրառվում է հետևյալը.

(ա) Դուք կարող եք միայն առաջարկել ապրանքներ կամ ծառայություններ` հանդիսանալով առևտրական, լիազորված առևտրային միջնորդ կամ արտադրող,
(բ) Դուք պետք է համոզվեք, որ Ձեր Առաջարկը համապատասխանում է բոլոր կիրառելի օրենքներին, կանոնակարգերին և կանոններին,
(գ) Դուք պետք է հստակ ձևով սահմանեք Ձեր Առաջարկի պայմաններն ու դրույթները, այդ թվում որևէ սահմանափակում կամ ավարտի ժամկետները,
(դ) Դուք իրավունք չունեք հայտարարել կամ ենթադրել, որ Մենք փոխկապակցված ենք որևէ կերպ Ձեր առաջարկության հետ, այն պայմանով, որ օգտվողի ուղղորդումը դեպի կայք կամ ծառայություն մատուցված Մեր անունից, ինչպիսիք են BlackBerry World-ը, սույն դրույթի խախտում չի լինելու,
(ե) Դուք բացառապես պատասխանատվություն եք կրում Առաջարկի կատարման համար և համաձայնվում եք, որ, եթե պահանջվի Մեր կողմից, պաշտպանելու եք Մեզ որևէ հայցերից կամ վարույթներից` կապված Ձեր Առաջարկի հետ, և հատուցելու եք Մեզ կորուստները, պարտավորությունները և ծախսերը (ներառյալ խելամիտ իրավական վճարները), որոնք Մենք կրելու ենք` կապված Ձեր Առաջարկի հետ, և
(զ) Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ ոչ պատշաճ ետգնման, խարդախության կամ այլ խնդիրների համար, որոնք առաջանում են Ձեր Առաջարկից:

1.9 Եթե Ձեզ մուտք են տրամադրում հավաքելու անձնական տեղեկություն ուղղակիորեն Ձեր Բաժանորդների վերաբերյալ, Դուք պետք է հետևեք գործող գաղտնիության և տվյալների պաշտպանության օրենքներին, ներառյալ, առանց սահմանափակման, մատչելի դարձնել Բաժանորդներին Ձեր գաղտնիության կանոնակարգը՝ հստակ ձևով տեղեկացնելով բաժանորդներին, թե ինչ տեղեկություն եք հավաքում և հավաքման նպատակ(ներ)ը և ստանալով համաձայնություն, ինչպես պահանջվում է կիրառելի օրենքներով և կանոնակարգերով:

2. CHANNEL-ԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ և ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒՄ:

2.1 Դառնալով Channel-ի Բաժանորդ` Դուք ընդունում և համաձայնվում եք, որ.

(ա) Channel-ի սեփականատերը կարող է ուղարկել Ձեզ Բովանդակություն, Առաջարկություններ, տեղեկություններ գովազդային նյութերի կամ այլ տեղեկությունների մասին BBM-ի ներսում: Խնդրում ենք վերանայել Channel-ի գործող պարամետրերը և ընտրանքները` առկա ստուգումների համար` Channel-ի սեփականատիրոջ կողմից նման տեղեկություններ ստանալու վերաբերյալ, և թե ինչպես Channel-ի բաժանորդագրությունից դուրս գալ, եթե չեք ցանկանում ստանալ այդ տեղեկությունները,
(բ) Որոշ տեղեկություններ Ձեր մասին, ինչպիսիք են Ձեր ցուցադրվող անունը և ցուցադրվող նկարը հասանելի կլինեն սեփականատիրոջ կողմից, և որևէ անձնական տեղեկություն, որը տրամադրվում է Channel-ի սեփականատերին, ենթակա է լինելու Channel–ի սեփականատիրոջ կիրառելի գաղտնիության կանոնակարգի,
(գ) Ադմինիստրատորի կողմից թույլտվություն ստանալու դեպքում` Դուք կարող եք մեկնաբանություններ գրել և հաստատել Ձեր հաղորդագրությունը կամ մեկնաբանությունը Channel-ում («Մեկնաբանություններ») և/կամ զրուցել Channel-ի ադմինիստրատորի հետ: Ձեր մեկնաբանությունները և զրույցները պետք է սահմանափակվեն Channel-ի առարկայի շուրջ և համապատասխանեն BlackBerry-ի Առցանց Համայնքի Չափանիշներին, որոնք կարելի է դիտել հետևյալ հասցեով` www.blackberry.com/legal/communitystandards,
(դ) Ձեր Մեկնաբանությունները և ցանկացած ընտրություններ, որոնք կատարում եք BBM Channel-ների ծառայությունում` Ձեր համաձայնությունը տալու հաղորդագրությունների և մեկնաբանությունների վերաբերյալ, հրապարակայնորեն ցուցադրվելու և դիտվելու են Channel-ի այլ Բաժանորդների կողմից, ինչպես նաև մյուսների կողմից, ովքեր կարող են դիտել Channel-ը և դրա բովանդակությունը (օրինակ` Channel-ի ադմինիստրատորը), հաղորդվելու են այլ Բաժանորդներին իրենց BBM կոնտակտների միջև և կարող են հեռացվել Channel-ի ադմինիստրատորի կողմից: Այդ պատճառով Մենք խորհուրդ ենք տալիս, որ Դուք չներառեք որևէ անձնական տեղեկություն Ձեր Մեկնաբանություններում կամ Ձեր զրույցներում Channel-ի սեփականատերերի հետ, և
(ե) BBM-ում Ձեր ցուցադրվող անունը և ցուցադրվող նկարը ցուցադրվելու են յուրաքանչյուր Մեկնաբանության հետ, որը ներկայացնում եք Channel-ում: Բացի այդ, այն Channel-ները, որոնց Դուք բաժանորդագրվել եք, դիտվելու են այն մարդկանց կողմից, ովքեր կարող են դիտել Ձեր BBM-ի պրոֆիլը, այդ թվում Ձեր BBM-ի Կոնտակտները և նրանք, ում Դուք հրավիրում եք դառնալ Ձեր BBM-ի կոնտակտ: Մենք կարող ենք նաև մշակել առաջարկություններ Channel-ների վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ` հիմնվելով այն Channel-ների վրա, որոնք Դուք կամ Ձեր կոնտակտները բաժանորդագրվել են, և այլ տեղեկության վրա` կապված Ձեր BBM-ի պրոֆիլի և BlackBerry նույնացման համարի հետ, և կարող են նշանակել հրավերներ` բաժանորդագրվելու Channel-ին, որոնք ուղարկվում են Ձեր BBM-ի Կոնտակտներին, որ Դուք բաժանորդագրվել են այդ Channel-ին: Դուք կարող եք բաժանորդագրությունից դուրս գալ, եթե չեք ցանկանում, որ այդ Channel-ը նշված լինի Ձեր BBM-ի պրոֆիլում:

3. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ: Ի լրումն BBM-ի Պայմանագրի, և առանց դրա սահմանափակման, որին Դուք արդեն անդամ եք կազմում, Դուք համաձայնվում եք.

3.1 Դուք լիովին պատասխանատու եք Բովանդակության և Մեկնաբանությունների համար, որոնք կատարում կամ ներկայացնում եք Channel-ին: Մենք չենք վերահսկում Բովանդակությունը կամ Մեկնաբանությունները, և Մենք չենք երաշխավորում դրանց ճշտությունը, ամբողջականությունը կամ որակը, և պատասխանատվություն չենք կրում այդպիսի Բովանդակության կամ Մեկնաբանությունների հանդեպ: Բովանդակության կամ Մեկնաբանությունների ցանկացած օգտագործումը կամ դրանց վստահելը Ձեր անձնական որոշումն է,

3.2 Դուք պատասխանատու եք հետևել բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին (և արդյունաբերության ուղեցույցներին, որտեղ կիրառելի է)` կապված BBM Channel-ների օգտագործման հետ, այդ թվում կատարել և ներկայացնել Բովանդակություն կամ Մեկնաբանություններ Channel-ում, և, եթե կիրառելի է, Դուք պատասխանատու եք ունենալու կանոնակարգ` օրենքը խախտող Բովանդակությունը Channel-ից հեռացնելու վերաբերյալ, որը համապատասխանում է թվային դարի հեղինակային իրավունքի մասին օրենքին: Չսահմանափակելով վերոհիշյալը` Channel-ում հաղորդագրված Բովանդակությունը պետք է համապատասխանի BBM Channel-ների բովանդակության ուղեցույցներին, որոնք կարելի է գտնել հետևյալ հասցեով`www.blackberry.com/legal/bbmcontentguidelines,

3.3 Դուք չեք կարող «անցանկալի էլեկտրոնային ուղերձներ ուղարկել» օգտվողներին կամ Channel-ներին, այդ թվում՝ կրկնվող հաղորդագրություններ կամ բազմակի նմանատիպ հաղորդագրություններ, կամ Մեկնաբանություններ, որոնք կապ չունեն Channel-ի հաղորդագրության հետ, որտեղ հայտնվում են Ձեր Մեկնաբանությունները,

3.4 Դուք համաձայնվում եք, որ Մենք կարող ենք կիրառել սահմանափակումներ Ձեր իրավասության վերաբերյալ` օգտվելու որոշակի Channel-ներից կամ Բովանդակությունից, ներառյալ, առանց սահմանափակման, Ձեր տարիքը և գտնվելու վայրը, որը Մենք հավաքում և օգտագործում եք` բովանդակություն տրամադրելու համար, և որը համապատասխանում է Ձեր պրոֆիլին կամ իրավասության կամ այլ կերպ կարող է հետաքրքրել Ձեզ,

3.5 Մենք և մեր կողմից նշանակված մարդիկ իրավունք ունեն (այլ ոչ թե պարտավորություն), մեր և նրանց հայեցողությամբ նախապես դիտել, հրաժարվել կամ հեռացնել ցանկացած Բովանդակություն կամ Մեկնաբանություններ ցանկացած պատճառով,

3.6 Սույն BBM Channel-ների Հավելվածը ներառում է հղում և լրացնում է մեր Գաղտնիության կանոնակարգը, որը կարելի է գտնել հետևյալ հասցեով` www.blackberry.com/legal/privacy.shtml: Գաղտնիության կանոնակարգի և սույն BBM Channel-ների Հավելվածի միջև հակասության դեպքում` BBM Channel-ների Հավելվածը գերիշխելու է նման հակասության դեպքում: Առանց սահմանափակելով վերոնշյալի ընդհանրությունը` Դուք համաձայնվում եք. որ.

(a) Եթե Դուք ակտիվացնեք գտնվելու վայրի գործառույթը BBM Channel-ների համար, Ձեր սարքի գտնվելու վայրը նմուշաչափվելու է պարբերաբար (15 րոպե հաճախականությամբ, այդ թվում` որոշ դեպքերում նույնիսկ եթե BBM-ը բացված չէ Ձեր սարքի վրա) և պահպանվելու է Ձեր սարքի վրա` օգտագործելով GPS (որտեղ առկա է), անլար աշտարակ և Wi-Fi/WLAN-ի ակտիվացվող դաշտի տեղեկությունները: Որոշ դեպքերում, քանի որ Ձեր սարքի գտնվելու վայրը փոխվում է օրվա ընթացքում, այդ տեղեկությունը ուղարկվելու է BlackBerry սերվերներին, որպեսզի Մենք կարողանանք կապել տեղեկությունը Ձեր BBM-ի կամ BlackBerry ID պրոֆիլի հետ` Ձեզ տրամադրելու ավելի համապատասխան գովազդային կամ Channel-ի բովանդակություն, այդ թվում տեղայնացված կամ ժամանակից զգայուն Առաջարկներ, որոնք օգտագործում են աշխարհագրական ֆունկցիոնալությունը, որը հիմնված է Ձեր սարքի ներկայիս գտնվելու վայրի վրա: Խնդրում ենք վերանայել BBM ցանկի պարամետրերը առկա ստուգումների համար` գտնվելու վայր ֆունկցիոնալությունը անջատելու համար:

(b) Մենք կարող ենք օգտագործել Ձեր Channel-ի վերաբերյալ հավաքած օգտագործման տեղեկությունը, այդ թվում Channel-ի բաժանորդագրությունները և գործողությունները, տեղեկությունները` կապված Ձեր BBM պրոֆիլի, BlackBerry ID-ի և Ձեր գտնվելու վայրի հետ` հասկանալու և կանխատեսելու Ձեր նախընտրությունները, բովանդակությունը կամ ծառայությունները, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ` Մեզանից կամ այլ աղբյուրներից ստանալու, ինչպիսիք են Channel-ի սեփականատերերը: Մենք կարող ենք նաև համատեղել նման տվյալները Ձեր այլ BlackBerry Solution-ի ապրանքների և ծառայությունների օգտագործման հետ (օրինակ` տվյալներ` հավաքագրված BlackBerry World-ի, զննարկելու գործողությամբ կամ որոնման միջոցով)` ընտրակայելու Ձեր փորձը, առաջարկելու Ձեզ այլ ապրանքատեսակներ և ծառայություններ, ինչպես նաև տրամադրելու ավելի տեղին գովազդային բովանդակություն BBM-ում` Ձեր պրոֆիլի հիման վրա: Այն կարող է ներառել բաժանորդագրվելու հրավերներ, հաղորդագրություններ և տեղեկություններ BBM-ի շրջանակներում Channel-ի սեփականատերերի անունից, ովքեր խնդրում են Մեզ ուղարկել հաղորդագրություններ BBM Channel-ների օգտվողներին կամ թիրախ-հասարակության հատվածներին, որոնք համապատասխանում են Ձեր ժողովրդագրական պրոֆիլին ու շահերին: Սակայն մենք չենք տրամադրելու անձնական տեղեկություն Channel-ի սեփականատերերին նախքան Ձեր թույլտվություն ստանալը (օրինակ` սույն Հավելվածի 2.1 (բ) բաժնի համաձայն` Channel-ին բաժանորդագրման դեպքում): Խնդրում ենք վերանայել BBM-ի ցանկի պարամետրերը առկա ստուգումների համար` արգելափակելու հետագա անցանկալի հրավերների կամ հաղորդագրությունների ստացումը Channel-ի կողմից և Channel–ի բաժանորդագրությունից դուրս գալու վերաբերյալ: