«BBM» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԵՐՑԵԼ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԱԽՔԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ ԿԱՄ «BBM» ԾՐԱԳՐԱՇԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ, ՈՐՈՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ:  ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԱՄ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ:  ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱԴԻՐ, ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԻՐԱՌԵԼԻ ԵՆ ՁԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ` ԱՅՆ ՉԱՓՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՐ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՅԴՊԻՍԻ ՊԱՐՏԱԴԻՐ, ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ:

BBM Ծառայությունների մատուցման պայմանները (այսուհետ` «Համաձայնագիր») իրավաբանական համաձայնագիր է Ձեր միջև՝  եթե Դուք անձամբ  համաձայնվում եք այդ պայմաններին՝ Ձեր լիազորությունների շրջանակում, կամ, եթե Դուք իրավասու եք մուտք ունենալ  կամ օգտագործել «BBM Solution»-ը (ներքոնշյալ) Ձեր ընկերության կամ մեկ այլ ինքնուրույն իրավական միավորման  անունից, այն ինքնուրույն իրավական միավորման , որի շահերից Դուք գործում եք (ցանկացած դեպքում` «Դուք»), և «BlackBerry UK Limited» ընկերության միջև, Ընկերության գրանցման համար՝ 4022422 («BlackBerry» ), որն ունի գրանցված գրասենյակ 200 Bath Road, Slough, Berkshire, United Kingdom SL1 3XE հասցեում (միասին` «Կողմեր», իսկ յուրաքանչյուրն առանձին` «Կողմ»):

ՍԵՂՄԵԼՈՎ «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» ԿՈՃԱԿԸ ԿԱՄ ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՎ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ «BBM SOLUTION» ԾՐԱԳՐԱՇԱՐԸ ԿԱՄ ԴՐԱ ՈՐԵՎԷ ՄԱՍԸ, ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ: ԵԹԵ ԴՈՒՔ ՈՐԵՎԷ ՀԱՐՑ ԿԱՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ  ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ՝ LEGALINFO@BLACKBERRY.COM ԷԼ.ՀԱՍՑԵՈՎ:

ԵԹԵ ՆԱԽՔԱՆ «BBM SOLUTION»-Ի ԱՌԱՋԻՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ԿԱՄ ԴՐԱ  ՈՐԵՎԷ ՄԱՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԴՈՒՔ ՈՐՈՇԵՔ ՉՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԴՈՒՔ ԻՐԱՎՈԻՆՔ ՉԵՔ ՈՒՆԵՆԱ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «BBM SOLUTION»-Ը ԵՎ ՊԵՏՔ Է` (Ա) ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՊԱՏԵՂԱԴՐԵՔ ԿԱՄ ՀԵՌԱՑՆԵՔ ԱՄԲՈՂՋ ԾՐԱԳԻՐԸ (ԻՆՉՊԵՍ ՆՇՎԱԾ Է ՍՏՈՐԵՎ), (Բ) ԵԹԵ ԴՈՒՔ ՎՃԱՐԵԼ ԵՔ «BBM SOLUTION»-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՀԱՆՋԵՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՃԱՌՈՂԻՑ ԿԱՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ` ՆՐԱՆՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ: 

«BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 19 ԵՎ 20 ԲԱԺԻՆՆԵՐԻՑ:

ԵԹԵ ԴՈՒՔ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՆԱԿԻՉ ԿԱՄ ՍՊԱՌՈՂ ԵՔ` ԸՍՏ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ, ԱՊԱ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵԶ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ, ԵՎ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՐ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ, ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐ ՊԱՐՏԱԴԻՐ, ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ:

ԵԹԵ ԴՈՒՔ ԻՏԱԼԻԱՅԻ ԲՆԱԿԻՉ ԵՔ ԿԱՄ «ՍՊԱՌՈՂ» ԵՔ ԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ, ՈՐԸ ԿԻՐԱՌՎԱԾ Է 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԻՏԱԼԻԱՅԻ № 206 ԻՐԱՎԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ (ԻՆՉԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ԵՔ, ՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ) ԿԱՄ ԴՈՒՔ ՕԺՏՎԱԾ ԵՔ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԻՏԱԼԻԱՅԻ № 206 ԻՐԱՎԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՓՈՓՈԽՎՈՒՄ ԵՆ, ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԿԱՄ ԲԱՑԱՌԵԼ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 24 (դ) ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՈՒԺ:

1.         Սահմանումներ:  Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունն այլ բան է պահանջում, հետևյալ տերմիններն ունեն ստորև շարադրված նշանակությունը (նաև, ըստ բովանդակության, եզակի թիվը չի բացառում հոգնակի թվի կիրառումը և հակառակը):

«Հեռարձակման ծառայություններ» նշանակում է լայնածավալ անլար ցանցային ծառայություններ, այլ ցանցային ծառայություններ (ներառյալ տեղական անլար ցանցը, արբանյակային և ինտերնետային ծառայությունները) և ցանկացած այլ ծառայություն, որը տրամադրվում է Ձեր Հեռարձակման ծառայության տրամադրող(ներ)ի կողմից ` Ձեր BBM Solution ծրագրաշարի հետ համատեղ օգտագործման համար:

«Հեռարձակման ծառայության տրամադրող»` նշանակում է ինքնուրույն իրավական միավոր, որը հեռարձակման ծառայություններ է տրամադրում:

«BBM Solution» նշանակում է BBM ակնթարթային հաղորդագրության ծրագրաշար (որը նաև հայտնի է որպես BlackBerry Messenger), որը բաղկացած է ծառայություններից և ծրագրաշարերից, ինչպես նաև համապատասխան կիրառելի փաստաթղթերից:

«BlackBerry ID» նշանակում է մուտք գործելու հավատարմագրեր, որոնք Դուք օգտագործում եք Ձեր «BBM Solution» մուտք գործելու համար, ինչպես նաև այլ արտադրանքներ և ծառայություններ, որոնք օժանդակում են  «BlackBerry ID» մուտք գործելու հավատարմագրերը:

«Բովանդակություն» նշանակում է ցանկացած տվյալ, տեքստ, երաժշտություն, ձայն, զանգերանք, լուսանկար, գծապատկեր, տեսանյութ, հաղորդագրություն, պիտակ կամ թվային այլ նյութ կամ այլ թվային տեղեկատվություն:

«Փաստաթղթեր» նշանակում է վերջնական օգտագործողի փաստաթղթերի նկատմամբ կիրառվող չափանիշներ, ներառյալ ցանկացած կանոնակարգ, ուղեցույցներ կամ օգտագործման կանոններ, որոնք մշակվել և ներկայացվել են «BlackBerry» ընկերության կողմից «BBM Solution»-ի համար: Անշուշտ, Փաստաթղթերը չեն ներառում որևէ վերջնական օգտագործողի փաստաթուղթ, որը մշակվել է ոչ «BlackBerry» ընկերության կողմից կամ ոչ «BlackBerry» ընկերության կողմից կատարված ցանկացած փոփոխություն:

«Սարք» նշանակում է ցանկացած սարք, ինչպես օրինակ` սմարթֆոնը կամ գրասալիկը, որի վրա տողադրված է «BlackBerry» ընկերության կողմից մշակված և հեղինակազորված Ծրագրաշար կամ դրա որևէ մաս, և որին Դուք տիրապետում եք կամ որը կառավարվում է Ձեր կողմից:

«Վճարովի ծառայություններ» նշանակում է Ծառայություններ, որոնց համար Դուք պետք է գրանցվեք և վճարեք «BlackBerry» ընկերությանը կամ համապատասխան պաշտոնական վաճառողին (ՊՎ) կամ վճարային համակարգին` այն ստանալու համար:

«Ծառայություն(ներ)» նշանակում է ծառայություններ, որոնք Ձեզ հասանելի են դարձվում «BlackBerry » ընկերության կողմից կամ նրա անունից կամ «BlackBerry» ընկերության հետ փոխկապակցված անձի կողմից` որպես «BBM Solution»-ի մաս օգտագործելու համար, ներառյալ մեկ առ մեկ կամ խմբային տեքստային հաղորդագրությունների, տեսա և ձայնային զանգերի ծառայությունները (երբ և որտեղ հասանելի դարձված), ինչպես նաև BlackBerry ID ծառայությունը, սակայն այն փաստը, որ «BlackBerry» ընկերությունը բրենդային բնագավառում համագործակցում է Երրորդ կողմերի հետ, ինքնին այն Ծառայություն չի դարձնում: 

«Ծրագրաշար» նշանակում է BBM սպասառուի գործադիր, որը մուտք է տրամադրում Ծառայություններին, ինչպես նաև ցանկացած այլ ծրագրաշար, որը տրամադրվում է Ձեզ«BlackBerry» ընկերության կողմից սույն Համաձայնագրի համաձայն, ցանկացած տրամադրվող, միջին կամ սահմանված ձևով, հետագայում տեղադրվելիք կամ օգտագործվելիք (և որը կարող է կազմված լինել ծրագաշարից, նիշքերից, փաստաթղթերից, միջերեսներից և Բովանդակությունից, անկախ այն բանից, դրանք տեխնիկապես համարվում են ծրագրաշարային ծածկագիր,թե` ոչ, նաև Երրորդ կողմի բաղադրիչ մաս):  «Ծրագրաշար» տերմինը չի ներառում Երրորդ կողմի ծրագրաշարը կամ Երրորդ կողմի արտադրանքները, անկախ այն բանից, որ Երրորդ կողմի ծրագրաշարը կամ Երրորդ կողմի արտադրանքը տարածվում է «BlackBerry» ընկերության կողմից կամ դրա անունից, կամ Երրորդ կողմի ծրագրաշարը կամ Երրորդ կողմի արտադրանքն ուղեկցում է, զուգահեռ տրամադրվում է, կամ գործարկվում է «BBM Solution»-ի հետ համատեղ:

«Երրորդ կողմի բաղադրիչներ» նշանակում է ծրագրաշար և միջերեսներ, որոնք արտոնված են «BlackBerry» ընկերության կողմից՝ Երրորդ կողմի Ծրագրաշարի մեջ միավորելու նպատակով, և տարածվում է որպես այդ Ծրագրաշարի անբաժանելի մաս՝ «BlackBerry» բրենդի անվան տակ, սակայն չի ներառում Երրորդ կողմի ծրագրաշարը:

«Երրորդ կողմի բովանդակություն» նշանակում է Բովանդակություն, որը պատկանում է Երրորդ կողմին:

«Երրորդ կողմի արտադրանք» նշանակում է Երրորդ կողմի Բովանդակություն և Երրորդ կողմի արտադրանք:

«Երրորդ կողմի արտադրանք» նշանակում է Սարքեր և Երրորդ կողմի ծրագրաշար, ինչպես նաև ցանկացած այլ առևտրային արտադրանք, որը չի հանդիսանում «BlackBerry» ընկերության արտադրանքը:

«Երրորդ կողմի ծառայություններ» նշանակում է ծառայություններ, որոնք տրամադրվում են Երրորդ կողմի կողմից, ներառյալ Հեռարձակման Ծառայությունները, Երրորդ կողմի ՊՎ-ի կամ վճարային համակարգի կողմից տրամադրված ծառայությունները, ինչպես նաև ցանկացած կայքէջ, որը չի գործարկվում «BlackBerry» ընկերության կողմից:

«Երրորդ կողմի ծրագրաշար» նշանակում է անկախ ծրագրաշարային գործադիրներ, որոնք պատկանում են Երրորդ կողմին, և որոնք տրամադրվում են կամ այլ կերպ հասանելի են դարձվում «BBM Solution»-ում կամ դրա միջոցով:

«Ձեր բովանդակությունը» նշանակում է Բովանդակություն, որը Դուք տրամադրում եք կամ այլ կերպ հասանելի եք դարձնում Ծառայությանը կամ Երրորդ կողմի ծառայությանը:

2.         «BBM Solution»-ի օգտագործման կանոնները:  Դուք պատասխանատու եք Ձեր «BBM Solution»-ի օգտագործման հետ կապված բոլոր գործողությունների համար և հաստատում եք, որ.

(ա)       Ձեր «BBM Solution»-ը կամ դրա ցանկացած մասը օգտագործվում է սույն Համաձայնագրին, բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին, նաև կիրառելի Փաստաթղթերին համապատասխան,

(բ)        Դուք առնվազն 13 տարեկան եք կամ չափահաս եք, լրիվ գործունակ ճանաչված անչափահաս կամ ունեք օրինական ծնողների կամ խնամակալի համաձայնություն և լրիվ գործունակ եք և իրավասու՝ կնքելու այս Համաձայնագիրը: Ամեն դեպքում, Դուք հաստատում եք, որ Դուք առնվազն 13 տարեկան եք, քանի որ «BBM Solution»-ը և «BlackBerry» ID-ն նախատեսված չեն 13տարեկանից ցածր երեխաների համար: Եթե Դուք 13 տարեկանից ցածր եք, Ձեզ չի թույլատրվում օգտագործել «BBM Solution»-ը կամ ձեռք բերել «BlackBerry» ID: Եթե Դուք կնքում եք սույն Համաձայնագիրը  ընկերության կամ ինքնուրույն իրավական միավորման անունից, Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ Դուք իրավասու եք կնքել սույն Համաձայնագիրը այդ ընկերության կամ ինքնուրույն իրավական միավորման անունից:

(գ)        Ցանկացած տեղեկատվություն, որը տրամադրվում է «BlackBerry» ընկերությանը կամ դրա լիազոր մատակարար կազմակերպություններին, համաձայն սույն Համաձայնագրի, ներառյալ «BBM Solution»-ի օգտագործման համար գրանցումը կամ հաշվի ձեռք բերումը Ձեր «BBM Solution»-ի հետ օգտագործման համար, ներառյալ «BlackBerry» ID-ն, ճիշտ է, ճշգրիտ, արդիական և ամբողջական, և այնքան ժամանակ, որքան Դուք շարունակում եք օգտագործել «BBM Solution»-ը կամ պահել Ձեր հաշիվը, Դուք կարդիականացնեք այս տեղեկատվությունն` այն ճիշտ, ճշգրիտ և ամբողջական պահելու համար,

(դ)        Դուք գիտակցաբար, այդպիսի հարցումներ կատարելուց հետո, լինելով ողջամիտ անձ, Ձեր դիրքում չեք ձեռնարկի, օգտագործի կամ թույլ տա այլ անձանց օգտագործել «BBM Solution»-ը կամ դրա մի մասը՝ առանձին կամ ցանկացած Երրորդ կողմի արտադրանքի կամ Երրորդ կողմի ծառայության հետ, այնպես, որ «BlackBerry» ընկերության կարծիքով, գործելով ողջամտորեն, դա կխոչընդոտի, ետ կզարգացնի կամ բացասականորեն կազդի ցանկացած ծրագրաշարի, սարքաշարի, համակարգի, ցանցի, Բովանդակության կամ ծառայության վրա, որն օգտագործվում է այլ անձանց կողմից, ներառյալ «BlackBerry» ընկերությունը կամ որևէ Հեռարձակման ծառայության տրամադրող, կամ այլապես վնասակար ազդեցություն ունի «BlackBerry» ընկերության կամ դրա մասնաճյուղերի ու դուստր ձեռնարկությունների վրա («BlackBerry Group of Companies»), Հեռարձակման ծառայություններ տրամադրողի կամ դրանց հաճախորդների, ներքին կառուցվածքի, արտադրանքի կամ ծառայությունների վրա, իսկ Դուք անմիջապես պետք է դադարեցնեք ցանկացած այդպիսի գործունեություն` ««BlackBerry»-ից դրա մասին Ընկերության գրությունը ստանալիս:

(ե)        Ձեր «BBM Solution»-ը կամ դրա որևէ մաս չպետք է օգտագործվի անպատեհ, գռեհիկ, անհանգստացնող, վիրավորական, զրպարտչական, անպարկեշտ, անօրինական կամ մոլորեցնող Բովանդակություն փոխանցելու, հրապարակելու, ուղարկելու, վերբեռնելու կամ տարածելու համար:

(զ)        Ձեր «BBM Solution»-ը կամ դրա որևէ մաս չպետք է օգտագործվի հանցագործության  կամ հանցափորձ կատարելու կամ նպաստի որևէ հանցագործության կամ այլ անօրինական կամ վնասակար գործողությունների կատարմանը, ներառյալ որևէ տեղեկատվության կամ նյութի վերբեռնմանը, հավաքմանը, պահպանանմը, հրապարակմանը, տարածմանըը, փոխանցմանը կամ այլ կերպ հասանելի դարձնելուն, որը Դուք իրավունք չունեք հավաքել, պահել կամ հասանելի դարձնել, ներառյալ ցանկացած օրենքի, պայմանագրի համաձայն կամ ցանկացած պարտավորության, անձնական կյանքի իրավունքի կամ օրենքների խախտմամբ, անօրինական խաղերի կազմակերպմամբ կամ ցանկացած այլ գործողությամբ, որը կարող է վնաս հասցնել, խախտել կամ անօրիանաբար զավթել Երրորդ կողմի (ներառյալ ծրագրաշարի կամ Բովանդակության պատճենումը, որի համար Դուք իրավունք չունեք պատճենել և կիսել կամ անօրինաբար շրջանցել որևէ թվային իրավունքների կառավարման պաշտպանությունը) մտավոր սեփականության իրավունքները և/կամ այլ գույքային իրավունքներ,

(է)        Ձեր «BBM Solution»-ը կամ դրա մի մասը չպետք է օգտագործվի որևէ ծրագրաշար կամ Բովանդակություն վերբեռնելու, հրապարակելու, տարածելու կամ այլ կերպ հասանելի դարձնելու համար, որը պարունակում է (1) վիրուսներ, Տրոյան, որդ, ետնադուռ, անջատման մեխանիզմ, վտանգավոր այլագիր, տվյալներ որսացող ծրագրեր, բոտ, վթարային անջատման մեխանիզմ,  լրտեսական ծրագրեր կամ (2) ցանկացած այլ ծրագրաշար կամ Բովանդակություն, որը կարող է կամ նախատեսված է (Ա) բացասաբար ազդել աշխատանքի վրա, (Բ) անջատել, եղծել կամ վնասել կամ (Գ) թույլ տալ կամ նպաստել չարտոնված մուտք կամ մերժել արտոնյալ մուտքը, թույլ տալ օգտագործվել չարտոնված կամ ոչ ճիշտ նպատակներով ցանկացած ծրագրաշար, սարքաշար, ծառայություններ, համակարգեր կամ տվյալներ («Վնասագիր») (և, եթե Ձեզ հայտնի է դառնում «BBM Solution»-ում կամ դրա հետ առնչվող Վնասագրի գոյության մասին, անհապաղ պետք է «BlackBerry» ընկերությանը տեղեկացնել այդ մասին),

(ը)        Արգելվում է վաճառել, վարձակալության հանձնել կամ փոխանցել, փորձել վաճառել, վարձակալության հանձնել կամ փոխանցել Ծրագրաշարը կամ որևէ Բովանդակություն կամ դրա մի մասը, որը տրամադրվել է Ձեզ՝ որպես «BBM Solution»-ի մաս, կամ Ձեր «BBM Solution»-ը կամ դրա մի մասն օգտագործելու իրավունքն այլ անձանց՝ առանց «BlackBerry» ընկերության գրավոր նախնական համաձայնության:

(թ)       Արգելվում է փորձել չարտոնված մուտք գործել ցանկացած Ծառայություն, այլ հաշիվներ, համակարգչային համակարգեր կամ ցանցեր, որոնք կապված են Ծառայության հետ, հաքերության, գաղտնաբառի հայթայթման կամ այլ միջոցներով, կամ ձեռք բերել կամ փորձել ձեռք բերել ցանկացած նյութ կամ տեղեկատվություն, որը հասանելի է դարձվում Ծառայության միջոցով, «BBM Solution»-ի կողմից՝ Ձեզ ոչ կանխամտածված տրամադրելու միջոցով:

(ժ)        Արգելվում է օգտագործել Ձեր «BBM Solution»-ը կամ դրա մի մասը` այլ անձանց կամ ինքնուրույն իրավական միավորումների անվամբ ներկայանալու կամ խաբեությամբ կամ այլ կերպ կեղծ ներկայացնելու Ձեր կապն այլ անձի կամ ինքնուրույն իրավական միավորման հետ, ստեղծել կեղծ ինքնություն` այլ անձանց մոլորության մեջ գցելու նպատակով, ներառյալ որսումը և մոլորեցնող գործողությունները, նաև

(ի)        Դուք պետք է համագործակցեք «BlackBerry» ընկերության հետ և դրա կողմից պահանջվող տեղեկատվություն տրամադրեք` աջակցելու «BlackBerry» ընկերության կողմից ուսումնասիրությանը և որոշմանը` սույն Համաձայնագրի խախտման վերաբերյալ, և «BlackBerry» ընկերությանը կամ նրա կողմից նշանակված անկախ աուդիտորին  մուտք տրամադրել այն տարածք և Սարքեր, որտեղ առկա է «BBM Solution»-ը կամ որտեղ այն օգտագործվել է, ինչպես նաև տրամադրել դրան վերաբերվող ցանկացած ձայնագրություն: Սույնով Դուք լիազորում եք «BlackBerry» ընկերությանը համագործակցել իրավապահ մարմինների հետ` կասկածվող իրավախախտումների հետաքննության բնագավառում, (2) Երրորդ կողմերի հետ` սույն Համաձայնագրի դրույթների խախտման վերաբերյալ հետաքննություն անցկացնելիս, (3) Ինտերնետային ծառայություններ տրամադրողների ցանցային ադմինիստրատորների, ցանցային և համակարգչային ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ` սույն Համաձայնագրի կատարման նպատակով: Այսպիսի համագործակցությունը կարող է ներառել «BlackBerry» ընկերության կողմից Ձեր օգտագործողի անվան, IP հասցեի կամ այլ անձնական տեղեկատվության բացահայտումը:

3.         Ծրագրաշարի օգտագործումը:

(ա)       Լիցենզիա:  «BBM Solution»-ի մասերն օգտագործելու համար պահանջվում է ձեռք բերել և օգտագործել Ծրագրաշարը` Ծառայություններից օգտվելու համար:  Ծրագրաշարը լիցենզավորված է և չի վաճառվում ըստ սույն Համաձայնագրի:  Ծրագրաշարն օգտագործելու Ձեր լիցենզիան պայմանավորված է համապատասխան լիցենզիայի վճարումների հետ, եթե այդպիսիք կան: Սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան, սույն Համաձայնագիրն անձնական, վերացման ենթակա, ոչ բացառիկ, անփոխանցելի լիցենզիա է տրամադրում Ձեզ, որը թույլ է տալիս Ձեզ տեղադրել և օգտագործել Ծրագրաշարը սարքի վրա կամ,  եթե թույլատրվում է Երրորդ կողմի թվային էլեկտրոնային ցուցափեղկում ներկայացված օգտագործման կանոններով (օրինակ`Ծրագրաշարի iTunes խանութ iOS տարբերակների համար), որտեղից Դուք ձեռք եք բերել Ծրագրաշարը, մի շարք Սարքերի վրա, որոնք թույլատրվում են այդպիսի Օգտագործման կանոններով:

Եթե Դուք Ծրագրաշարը ձեռք եք բերում բաժանորդագրման միջոցով կամ որպես անվճար փորձարկային նմուշ, ապա վերը նշված լիցենզիայով տրամադրվող իրավունքները կիրառելի են միայն այն ժամանակահատվածի համար, որի համար Դուք վճարել եք համապատասխան բաժանորդագրային վճարը կամ «BlackBerry» ընկերության կամ դրա լիազոր մատակարար կազմակերպությունների կողմից արտոնված ժամանակահատվածով, հանգամանքներին համապատասխան:

Բոլոր դեպքերում,սույն Համաձայնագրով շնորհված լիցենզիան(լիցենզիաները) թույլ են տալիս Ձեզ թույլատրել Ծրագրաշարի օգտագործումը կամ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը միայն Ձեր ներքին կամ աշխատակազմի կարիքների համար` համաձայն գործող Օգտագործման կանոնների:

(բ)        Արդիացում և նորացումներ: Սույն Համաձայնագիրը և դրանով շնորհված լիցենզիաները չեն վերաբերվում հետևյալ իրավունքներին` Ծրագրաշարի կամ Երրորդ կողմի ծրագրաշարի կանոնավոր կամ ապագա նորացումները կամ (2) նոր կամ փոփոխված Ծառայություններ ձեռք բերելը:   Չնայած վերոգրյալի, Ծրագրաշարի արդիացումները և նորացումները կարող են «BlackBerry» ընկերության որոշմամբ պարբերաբար հասանելի դարձվել: Ծրագրաշարը կարող է ներառել Ծրագրաշարի արդիացումների և նորացումների ֆունկցիոնալ և ավտոմատ ստուգումներ, և Ձեզանից կարող է պահանջվել արդիացնել Երրորդ կողմի ծրագրաշարը` որոշակի Ծառայություններից, այլ նոր Ծրագրաշարերից կամ Երրորդ կողմերի արտադրանքից կամ Երրորդ կողմի ծառայություններից կամ դրանց մասից օգտվել կամ մուտք գործել շարունակելու  նպատակով:  Եթե Ձեր Սարքի Ծրագրաշարը թույլ է տալիս Ձեզ արգելել Ծրագրաշարի արդիացումների կամ նորացումների տարածումը կամ օգտագործումը և Դուք ակտիվացնում եք այդ կարգավորումը, Դուք դրանով համաձայնվում եք, որ «BlackBerry» ընկերությունը կարող է (բայց պարտավորված չէ) կատարել պարբերաբար Ձեզ հասանելի այդպիսի արդիացումները և նորացումները, և տեղեկացնել Ձեզ այդպիսի արդիացումների և նորացումների հնարավորության մասին:  Ցանկացած արդիացում կամ նորացում, որը տրամադրվել է Ձեզ «BlackBerry» ընկերության կողմից սույն Պայմանագրով, կարող է համարվել Ծրագրաշար, Ծառայություն կամ Երրորդ կողմի ծրագրաշար` ըստ հանգամանքների:

(գ)        Վերարտադրման իրավունքներ: Դուք չեք կարող տարածել կամ փոփոխել Ծրագրաշարը կամ ցանկացած Բովանդակություն, որը տրամադրվել է Ձեզ որպես Ծառայության մի մաս՝ ամբողջությամբ կամ մասնակի:  Բացառությամբ այն չափով, որքանով «BlackBerry» ընկերությանն օրենքն արգելում է այս գործողությունները կատարելը, Դուք կարող եք պատճենել, վերարտադրել կամ այլ կերպ կրկնօրինակել Ծրագրաշարը կամ ցանկացած այլ Բովանդակություն,որը տրամադրվել է Ձեզ որպես Ծառայության մաս՝ ամբողջությամբ կամ մասնակի, բացառությամբ սույն Համաձայնագրում սահմանված դեպքերի, համապատասխան Ծառայության Փաստաթղթերում, Օգտագործման կանոններում կամ Ձեր և «BlackBerry» ընկերության կամ «BlackBerry»  դուստր ձեռնարկության միջև առանձին գրավոր համաձայնագրում: Սույն դրույթի իմաստով` «պատճենել» կամ «վերարտադրել» հասկացությունները չեն ներառում Ծրագրաշարի օգտագործման կանոնների կամ հրահանգների պատճենումը, այլ բնականորեն առաջ են գալիս նորմալ ծրագրի գործարկման ժամանակ, երբ այն օգտագործվում է Փաստաթղթերում նկարագրված նպատակներին համաձայն կամ Ծրագրաշարի կամ Սարքի պարբերաբար չփոփոխվող պահուստների ստեղծման ժամանակ, որի վրա տեղադրված է Ծրագրաշարը` արտադրական չափանիշների գործարարական պրակտիկայի համաձայն:  Դուք չեք կարող պատճենել որևէ Փաստաթուղթ կամ դրա մի մասը, բացառությամբ Ձեր սեփական կամ ներքին օգտագործման նպատակով` «BBM Solution»-ի օգտագործման առնչությամբ:

4.                   Պահանջվող Երրորդ կողմի արտադրանքը և Երրորդ կողմի ծառայությունները: Դուք պատասխանատու եք, որպեսզի Երրորդ կողմի արտադրանքը և Երրորդ կողմի ծառայությունները (ներառյալ Սարքերը, ինտերնետի հետ միանալու հնարավորությունը, անլար ցանցը և Հեռարձակման ծառայությունները), որոնց հետ Դուք Ձեր ընտրությամբ գործարկում եք Ձեր «BBM Solution»-ը համապատասխանի «BlackBerry» ընկերության նվազագույն պահանջներին, ներառյալ Սարքի ծրագրաշարը և հատկացված ինտերնետի մուտքի հնարավորությունը, որոնք պահանջվում են Ձեր «BBM Solution»-ի համար, ինչպես սահմանված է Փաստաթղթերում, նաև որ Ձեր այս Երրորդ կողմի արտադրանքի և/կամ Երրորդ կողմի ծառայությունների` Ձեր «BBM Solution»-ի հետ օգտագործումը չի խախտում որևէ լիցենզիա, ժամկետ, պայման, օրենք, կանոն և/կամ կանոնակարգ` այսպիսի Երրորդ կողմի արտադրանքի և Երրորդ կողմի ծառայությունների օգտագործման նկատմամբ:  Հեռարձակման ծառայությունները հիմնականում պահանջվում են Ձեր «BBM Solution»-ն օգտագործելու համար:  Հեռարձակման ծառայության վճարները կարող են գանձվել Ձեր «BBM Solution»-ի օգտագործման համար, և Դուք համաձայնվում եք, որ Ձեր և «BlackBerry» ընկերության միջև հարաբերություններում Դուք պատասխանատու եք Հեռարձակման ծառայության բոլոր վճարները վճարելու համար, որոնք գանձվում են այսպիսի օգտագործման համար:  Ձեր Հեռարձակման ծառայության տրամադրողը կարող է սահմանափակել Ձեզ տրամադրվելիք Ծառայությունների և Երրորդ կողմանց ծառայությունների ցանկը: Եթե Դուք ցանկանում եք տեղեկանալ Ձեր «BBM Solution»-ն աջակցող Հեռարձակման ծառայության տրամադրողի մասին Ձեր բնակավայրում, խնդրում ենք կապվել «BlackBerry» ընկերության հետ` legalinfo@blackberry.com էլ. փոստի միջոցով:

5.                   Լրացուցիչ պայմաններ:

(ա) Կարող է պահանջվել, որպեսզի Դուք համաձայնեք լրացուցիչ պայմաններին:

(1)                «BlackBerry» ընկերության հետ` Երրորդ կողմերի բաղադրիչների վերաբերյալ (օրինակ` բաց աղբյուրի բաղադրիչներ) և որոշակի Ծառայություններ կամ Բովանդակություն օգտագործելու նպատակով կամ «BBM Solution»-ի արդիացում կամ նորացում ստանալու համար,

(2)                Երրորդ կողմի հետ` Երրորդ կողմի արտադրանք կամ Երրորդ կողմի ծառայություն ձեռք բերելու կամ օգտագործելու համար, ներառյալ Երրորդ կողմի կայքէջի օգտագործումը «BBM Solution»-ի միջոցով,

(3)                ՊՎ-ի կամ վճարային համակարգի հետ` գնումն իրականացնելու համար կապված «BBM Solution»-ի հետ կամ դրա միջոցով, նաև

(4)                Հեռարձակման ծառայության տրամադրողի հետ` հեռարձակման ծառայություններ ստանալու համար:

(բ) Դուք պատասխանատու եք` Երրորդ կողմերի հետ Ձեր կնքած համաձայնագրերը կատարելու համար, և «BlackBerry» ընկերությունը ոչ մի կերպ պատասխանատու չէ ցանկացած տիպի կորստի կամ վնասի համար, որը առաջացել է այդպիսի Երրորդ կողմերի հետ ձեր գործարքների հետևանքով:  Եթե Դուք վստահ չեք, որ որևէ Բովանդակության, արտադրանմուշի, արտադրանքի կամ ծառայության աղբյուր է հանդիսանոմ «BlackBerry» ընկերությունը, խնդրում ենք կապվել «BlackBerry» ընկերության հետ` legalinfo@blackberry.com էլ. փոստով:  Եթե դուք գործարք եք կնքում Երրորդ կողմերի հետ ինտերնետի միջոցով կամ Երրորդ կողմերի ծառայությունների հետ կապված, համոզվեք, որ Դուք գիտեք, թե ում հետ եք գործարք կնքում, և, որ Դուք ծանոթ եք այդ կայքէջերի պայմաններին, և կարող եք մուտք գործել կամ ստանալ Երրորդ կողմի ծառայություններ կամ Երրորդ կողմի արտադրանք, ներառյալ առաքման և վճարման պայմանները, օգտագործման պայմանները, վերջնական օգտագործողի լիցենզիայի պայմանները, արտադրանքը վերադարձնելու հնարավորությունները, գաղտնիության պայմանները, գաղտնիության կարգավորումները և անվտանգության հարցերը`Ձեր անձնական տեղեկատվության պաշտպանության և Ձեր անձնական անվտանգության նկատառումներից ելնելով:

(գ)         Ոչ մի դեպքում նման լրացուցիչ պայմանները Ձեր և Երրորդ կողմերի միջև չեն կարող պարտադիր լինել «BlackBerry» ընկերության համար, կամ լրացուցիչ կամ սույն Համաձայնագրի պայմաններին չհամապատասխանող  պարտավորություններ սահմանել «BlackBerry» ընկերության համար, իսկ ինչ վերաբերվում է Ձեր և «BlackBerry» ընկերության միջև հարաբերություններին, Երրորդ կողմերի արտադրանքին և Երրորդ կողմերի ծառայություններին վերաբերվող պայմանները սույն Համաձայնագրում շարունակվում են կիրառվել այդ արտադրանքների նկատմամբ:

(դ)          Այն չափով, որքանով որևէ Երրորդ կողմի բաղադրիչին վերաբերվում են լրացուցիչ պայմանները, որոնք Ձեզ իրավունք են տալիս ավելի լայնորեն օգտագործել, պատճենել, տարածել կամ փոփոխել այդպիսի Երրորդ կողմի բաղադրիչը, քան սույն Համաձայնագրով Ծրագրաշարի համար Ձեզ տրված իրավունքները, ապա միայն այն չափով, որքան Դուք կարող եք իրականացնել այդպիսի ավելի լայն իրավունքներ առանց սույն Համաձայնագրի պայմանները խախտելու մնացյալ Ծրագրաշարի առումով, Դուք կարող եք օգտվել այդպիսի ավելի լայն իրավունքներից:  Ինչ վերաբերում է Երրորդ կողմի ծրագրաշարին կամ Երրորդ կողմի ծառայություններին (որոնք ներառում են ծրագրաշարը և Բովանդակությունը), որոնք տրամադրվում են Ձեզ «BlackBerry» ընկերության կողմից, եթե Երրորդ կողմի ծրագրաշարը կամ Երրորդ կողմի ծառայությունը չի ուղեկցվում առանձին լիցենզիայի կամ ծառայությունների մատուցման պայմաններով, դրա օգտագործումը ենթակա է  սույն Համաձայնագրի պայմաններին, համարելով այն Ծրագրաշար կամ Ծառայություններ (համապատասխանորեն), որը կազմում է Ձեր «BBM Solution»-ի մի մասը, պայմանով, որ այդ Երրորդ կողմի ծրագրաշարը կամ Երրորդ կողմի ծառայությունը տրամադրվում է Ձեզ «BlackBerry» ընկերության կողմից «ԻՆՉՊԵՍ ԿԱ» և «ԸՍՏ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ»՝ առանց ուղղակի կամ  կամ ենթադրյալ պայմանների, հաստատման, երաշխիքների, ներկայացուցչությունների կամ երաշխավորությունների, իսկ ինչ վերաբերվում է Ձեր և «BlackBerry» ընկերության հարաբերություններին, ապա սույն Համաձայնագրում սահմանված սահմանափակումները և պատասխանատվության բացառությունները կիրառվում են Երրորդ կողմի արտադրանքի և Երրորդ կողմի ծառայությունների նկատմամբ, այլ ոչ թե Ծրագրաշարի: 

6.                   «BBM Solution»-ի փոփոխություններ կամ դադարեցում:

(ա)      «BBM Solution»-ի փոփոխություններ կամ դադարեցում:  Դուք համաձայնում եք, որ «BlackBerry» ընկերությունը կարող է, առանց Ձեր հանդեպ պատասխանատվության սահմանման, փոփոխել, կասեցնել, դադարեցնել, հեռացնել, սահմանափակել կամ անջատել «BBM Solution»-ը, կամ դրա որևէ մասը, ցանկացած ժամանակ, ժամանակավորապես կամ մշտապես, Ձեզ տեղեկացնելով այդ մասին կամ ` ոչ, պայմանով, որ եթե «BlackBerry» ընկերությունը մշտապես դադարեցնում է Ծառայությունը (որի դեպքում ցանկացած Ծրագրաշար օգտագործելու Ձեր լիցենզիան , մասնավորապես, նախատեսված այդ Ծառայությունն ստանալու համար, ինքնաբերաբար դադարում է), իսկ եթե դուք վճարել եք այդ ծառայությունը որոշ ժամանակահատվածով հասանելի դարձնելու համար և չեք խախտում սույն Համաձայնագիրը, Դուք կարող եք իրավունք ունենալ փոխհատուցման ամբողջ գումարի կամ մի մասի չափով, որը Դուք վճարել եք Ծառայության համար, ինչպես ստորև սահմանված է Ծառայության համար փոխհատուցման գործող քաղաքականությունում կամ սահմանել է ՊՎ-ը կամ վճարման համակարգը, որին Դուք վճարել եք: Այսպիսի փոխհատուցումը, այդպիսինը լինելու դեպքում, Ձեր բացառիկ իրավունքն է, ինչպես նաև «BlackBerry» ընկերության, ՊՎ-ի և վճարային համակարգի միակ պարտավորությունը Ձեր հանդեպ, եթե «BlackBerry» ընկերությունը մշտապես դադարեցնում է «BBM Solution»-ը կամ դրա մի մասը:

(բ)       Տեխնիկական սպասարկում:  Առանց սահմանափակման վերոնշյալը, «BlackBerry» ընկերությունն իրեն իրավունք է վերապահում, իսկ Դուք համաձայնում եք, որ «BlackBerry» ընկերությունը կարող է միակողմանի որոշմամբ, պարբերաբար ընդհատել մուտքը «BBM Solution» կամ դրա մի մասը կամ այլ կերպ դադարեցնել «BBM Solution»-ի կամ դրա մի մասի գործողությունը`«BBM Solution»-ի ծրագրաշարի վրիպումները հեռացնելու, արդիացումները տեղադրելու, ախտորոշումներ կատարելու և այլ տեխնիկական աշխատանքներ կատարելու նպատակով:

7.                   Ձեր աջակցությունը և Այլ բովանդակություն:

(ա)      Գնահատական:  Դուք կարող եք գնահատական տալ «BBM Solution»-ին և ուղարկել այն «BlackBerry» ընկերությանը:  Եթե «BlackBerry» ընկերությունը այլ բանի չի տվել իր գրավոր համաձայնությամբ, Դուք սույնով համաձայնվում եք, որ «BlackBerry» ընկերությանն են պատկանում բոլոր գնահատականները, մեկնաբանությունները, առաջարկները, գաղափարները, սկզբունքները և փոփոխությունները, որոնք Դուք տրամադրում եք «BlackBerry» ընկերությանը «BBM Solution»-ի վերաբերյալ և դրանց հետ կապված բոլոր մտավոր սեփականության իրավունքները (միասին` «Գնահատական») և Դուք սույնով փոխանցում եք Ձեր բոլոր իրավունքները, վերնագրերը և շահերը «BlackBerry» ընկերությանը:  Դուք ողջամտորեն չեք փոխանցի «BlackBerry» ընկերությանը որևէ գնահատական, որը հանդիսանում է երրորդ կողմի մտավոր սեփականության առարկա:  Դուք համաձայնվում եք ամբողջությամբ համագործակցել «BlackBerry» ընկերության հետ` ստորագրելով առաջարկվող փաստաթղթերը և այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ողջամտորեն պահանջվում են «BlackBerry» ընկերության կողմից` հաստատելու, որ «BlackBerry» ընկերությունը հանդիսանում է Գնահատականի սեփականատերը, և թույլ տալու «BlackBerry» ընկերությանը գրանցել և/կամ պաշտպանել համապատասխան գույքային իրավունքները և/կամ գաղտնի տեղեկությունները:

(բ)       Վերջնական օգտագործողի բովանդակությունը, Երրորդ կողմի արտադրանք:  Դուք, այլ ոչ թե «BlackBerry» ընկերությունը, լիովին պատասխանատու եք Ձեր Բովանդակության համար:  «BlackBerry» ընկերությունը չի վերահսկում Բովանդակությունը կամ այլ Երրորդ կողմի արտադրանքը, որոնք Ձեզ հասանելի են դարձվում վերջնական օգտագործողների կողմից` կապված «BBM Solution»-ի Ձեր օգտագործման կամ Երրորդ կողմի ծառայությունների հետ` իրենց «BBM Solution» ի օգտագործման հետ կապված, և ի հավելումն 17-րդ բաժնում շարադրված ընդհանուր հրաժարումից, «BlackBerry» ընկերությունը չի երաշխավորում և չի տրամադրում որևէ այլ նմանատիպ երաշխիքներ` կապված այդ Երրորդ կողմի արտադրանքի ճշգրտության, համատեղելիության, որակի հետ և պատասխանատու չէ դրանց համար:  «BlackBerry» ընկերությունը կարող է ընդհանուր պրակտիկա և սահմանափակումներ սահմանել, որոնք վերաբերվում են «BBM Solution»-ի օգտագործմանը, ներառյալ Բովանդակության ծավալը, որը կարող է պահվել, առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում  ցանկացած Ծառայության վերաբերյալ Բովանդակությունը կամ հաղորդագրությունը/ քննարկման տեղադրումը կարող է պահվել (ներառյալ ցանկացած ամպի պահեստային ծառայություն) և/կամ ժամանակահատվածը, որի ընթացքում Դուք կարող եք շարունակել օգտագործել կամ մուտք գործել ցանկացած Բովանդակություն: Դուք կարող եք օգտագործել Բովանդակությունը, որի մուտքը տրամադրվում է «BlackBerry» ընկերության կամ «BlackBerry» ընկերության դուստր ձեռնարկության կողմից` կապված միայն Ձեր անձնական օգտագործման համար նախատեսված Ծառայության հետ, ինչպես նաև լիցենզավորման հատուկ պայմանների հետ, որոնք կիրառելի են Ծառայության նկատմամբ, եթե այդպիսիք կան:  Սահմանափակումները, ինչպիսիք նշված են վերը, մանրամասն կներկայացվեն համապատասխան Ծառայության Փաստաթղթերի մեջ, որոնց Դուք պարտավոր եք ծանոթանալ և պարբերաբար վերանայել, քանի որ «BlackBerry» ընկերությունը կարող է հնարավոր փոփոխություններ մտցնել:   Դուք համաձայնում եք, որ «BlackBerry» ընկերությունը բոլոր դեպքերում պատասխանատվություն չի կրում որևէ Բովանդակության կորստի, ջնջման ոչ արտոնյալ մուտքի կամ չպահպանվելու համար, ինչպես նաև պայմանով, որ Դուք անհրաժեշտ իրավունքներ ունեք կամ լիազորված եք այդպես գործել: Դուք պետք է պահեք բոլոր Բովանդակությունների այլընտրանքային պահուստային օրինակներ, որոնց համար կրկնօրինակի պահպանումը Ձեզ համար կարևոր է:

(գ)       Ձեր Բովանդակությունը:  Եթե այլ բան ուղղակի նշված չէ սույն Համաձայնագրում կամ դրա հավելվածում, սույն Համաձայնագիրը չի փոխանցում Ձեր Բովանդակության նկատմամբ սեփականության իրավունքը «BlackBerry» ըներությանը: Ձեր Բովանդակոթյան նկատմամբ մուտք տրամադրելով` «BBM Solution»-ում ներառելու համար, որը հասանելի է «BBM Solution»-ի այլ օգտագործողների համար, ներառյալ BBM Խմբերը և այլ ֆորումները, որոնք հասանելի են Ձեր BBM Կոնտակտներին և «BBM Solution»-ի այլ օգտագործողներին, Դուք  «BlackBerry» ընկերությանը շնորհում եք համաշխարհային, անժամկետ, անվերադարձ, փոխանցելի, անվճար և ոչ բացառիկ լիցենզիա` օգտագործելու, տարածելու, վերարտադրելու, փոփոխելու, ընդունելու, հրապարակավ ներկայացնելու, ինչպես նաև հրապարակավ ցուցադրելու, որ Բովանդակությունն ինքնին ողջամիտ է` կապված «BBM Solution»-ի կամ դրա մասի տրամադրման և կառավարման հետ, իսկ ցանկացած Բովանդակության հետ կապված, որը Դուք հասանելի եք դարձնում «BBM Solution»-ի այլ բնագավառներում, Դուք «BlackBerry» ընկերությանը շնորհում եք համաշխարհային,  անվճար և ոչ բացառիկ լիցենզիա` օգտագործելու, տարածելու, վերարտադրելու, փոփոխելու, ընդունելու, հասարակայնորեն ներկայացնելու, ինչպես նաև հասարակայնորեն ցուցադրելու այդպիսի Բովանդակությունը, ինչպես ողջամտորեն պահանջվում է Ձեզ «BBM Solution» տրամադրելու համար, իսկ Դուք երաշխավորում և համաձայնում եք երկու հարցերում էլ, որ Դուք իրավունք ունեք  BlackBerry» ընկերությանը շնորհել այդպիսի լիցենզիա:

(դ)       Դատապարտելի Բովանդակություն և Երրորդ կողմի արտադրանք: Դուք հասկանում եք, որ օգտագործելով «BBM Solution»-ը կամ Երրորդ կողմի ծառայությունը, Ձեզ կարող է տրամադրվել Բովանդակություն և Երրորդ կողմի արտադրանք, որը կարող է կամ որը Դուք կարող եք համարել վիրավորական, անպատշաճ կամ այլ առումով դատապարտելի:  «BlackBerry» ընկերությունը և նրա լիազոր անձինք իրավունք ունեն (այլ ոչ պարտավորություն) միակողմանի որոշմամբ նախանայել, կասեցնել կամ հեռացնել Ձեր Բովանդակությունը կամ Երրորդ կողմի արտադրանքը «BBM Solution»-ից:

(ե)       Ծնողական և մեծահասակների վերահսկում:   «BBM Solution»-ի կամ Երրորդ կողմի ծառայության մասը կարող է ներառել կարգավորումներ, որոնք Ձեզ թույլ են տալիս արգելափակել կամ զտել որոշակի Բովանդակություն, Ծառայություններ, Երրորդ կողմի ծառայություններ կամ երրորդ անձանց:  Ձեր ցանկությամբ այսպիսի կարգավորումների միացումը և ընտրությունն ամբողջովին Ձեր պատասխանատվությունն է:  «BlackBerry» ընկերությունը չի երաշխավորում, որ այսպիսի կարգավորումները զուրկ են սխալներից, կարգելափակեն ողջ համապատասխան Բովանդակությունը, Ծառայությունները, Երրորդ կողմի ծառայությունները, երրորդ անձանց կամ չեն կարող անջատվել կամ մոլորեցնել այլ անձանց կողմից, որոնք մուտք ունեն Ձեր «BBM Solution»:  Եթե Դուք թույլ եք տալիս Ձեր երեխային օգտագործել Ձեր «BBM Solution»-ը կամ դրա մի մասը, Դուք պատասխանատու եք որոշելու, արդյոք այսպիսի հատուկ Ծառայությունը, Երրորդ կողմի ծառայությունը կամ Երրորդ կողմի արտադրանքը համապատասխանում է Ձեր երեխային, ինչպես նաև Դուք ամբողջովին պատասխանատու եք Ձեր երեխայի մուտքի համար` «BBM Solution», Երրորդ կողմի ծառայություն և Երրորդ կողմի արտադրանքի օգտագործման նպատակով, ներառյալ ֆինանսական ծախսերը կամ այդպիսի օգտագործումից կամ մուտքից առաջացած այլ պարտավորությունները:

8.                   Արտակարգ ծառայություններ:  «BBM Solution»-ը փոխկապակցված չէ հասարակական հեռախոսային ցանցի հետ (PSTN), չի օգտագործում հեռախոսային համարներ այլ սարքերի հետ կապ հաստատելու համար և նախագծված ու նախատեսված չէ Ձեր սովորական բջջային կամ ֆիքսված գծի հեռախոսը փոխարինելու համար:  Բացի այդ, Դուք հաստատում  և համաձայնվում եք, որ «BBM Solution»-ը նախագծված և նախատեսված չէ Ձեր ավանդական ֆիքսված գծի կամ անլար բջջային հեռախոսի փոխարինման համար, և որ դրանք չեն կարող օգտագործել «911», «112», «999», «000» ծառայություններին կամ այլ սահմանված հեռախոսահամարներին զանգահարելու համար, որոնք նախատեսված են կապելու օգտագործողին անվտանգության հասարակական տեղեկատուների կամ նմանատիպ արտակարգ ծառայությունների հետ՝ համաձայն տեղական հեռահաղորդակցային օրենքների («Արտակարգ ծառայություններ»):  Արտակարգ ծառայություններին կատարվող զանգերը չեն սպասարկվում «BBM Solution»-ի միջոցով:  Դուք հասկանում և համաձայնվում եք, որ պետք է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկվեն «BBM Solution»-ի շրջանակներից դուրս` Արտակարգ ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար, և որ "BlackBerry Group of Companies»-ը և դրա համապատասխան աշխատողները, տնօրենները և աշխատակիցները բոլոր դեպքերում պարտավոր չեն և պատասխանատվություն չեն կրում ցանկացած տիպի անձնական վնասվածքի, մահվան կամ վնասների համար, որոնք ծագում են «BBM Solution»-ի միջոցով Արտակարգ ծառայությունների հետ կապնվելու անհնարինության պատճառով կամ դրա կապակցությամբ:

9.         Մտավոր սեփականություն:  Սույն Համաձայնագրով Դուք ձեռք չեք բերում սեփականության, տիրապետման կամ գույքային իրավունք որևէ մտավոր սեփականության կամ այլ գույքային իրավունքների նկատմամբ ներառյալ արտոնագրեր, էսքիզներ, առևտրային նշաններ, հեղինակային իրավունք, տվյալների բազայի իրավունքներ կամ ցանկացած գաղտնի տեղեկատվության կամ առևտրային գաղտնիքի իրավունք, որը վերաբերվում է «BBM Solution»-ին կամ դրա մի մասին, ներառյալ սույն Համաձայնագրով "BlackBerry Group of Companies»-ի կամ դրանց համապատասխան մատակարարների կողմից տրամադրված Բովանդակությունը, որպես «BBM Solution»-ի մաս:  Դուք նաև ձեռք չեք բերում «BBM Solution»-ին կամ դրա մի մասին վերաբերվող  որևէ լիցենզավորված իրավունք կամ ցանկացած Բովանդակություն, որը Ձեզ հասանելի է դարձվել Ծառայության միջոցով, բացառությամբ սույն համաձայնագրով Ձեզ ուղղակի տրված իրավունքների, որը նշված է համապատասխան Փաստաթղթերում կամ այլ փոխադարձ համաձայնեցված գրավոր պայմանագրի հիման վրա, որը Դուք կարող եք կնքել «BlackBerry» ընկերության հետ: Այստեղ ուղղակիորեն չնշված իրավունքներն ուղղակիորեն պաշտպանված են:  Պարզության համար, չնայած սույն Համաձայնագրի այլ դրույթների, ոչ մի դեպքում չպետք է որևէ արտոնագրային լիցենզիաներ, որոնք տրվում են «BBM Solution»-ում ընդլայնված են, կամ կարող են համարվել ընդլայնված, մինչև Երրորդ կողմի ծառայությունները կամ Երրորդ կողմի արտադրանքը անկախ հիմքով կամ Ձեր «BBM Solution»-ի հետ կապված, նաև առանց սահմանափակելով վերոգրյալը, ոչ մի դեպքում սույն Համաձայնագրով տրամադրված լիցենզիաները չեն հասկացվի այնպես, որ այդպիսի Երրորդ կողմի ծառայությունների կամ Երրորդ կողմի արտադրանքի ցանկացած մատակարար հնարավորություն ունենա հայտարարել, որ այդպիսի  Երրորդ կողմի ծառայությունների կամ Երրորդ կողմի արտադրանքի օգտագործումը «BBM Solution»-ի ամբողջական կամ մի մասի հետ կապակցված կամ անկախ հիմքով, լիցենզավորված են «BlackBerry» ընկերության արտոնագրերով, շնորհիվ այն փաստի, որ «BBM Solution»-ը կամ դրա մի մասը լիցենզավորված է սույն Համաձայնագրի համաձայն:  Ծրագրաշարը և Ձեր կողմից կատարված Ծրագրաշարի պատճենները միայն լիցենզավորված են և վաճառված չեն Ձեզ, իսկ "BlackBerry Group of Companies»-ի կողմից Ձեզ տրամադրված Ծրագրաշարը, բոլոր Փաստաթղթերը և ցանկացած Բովանդակություն որպես «BBM Solution»-ի մաս և ցանկացած կայք(եր), որոնք թույլ են տալիս Ձեզ ստանալ ցանկացած Ծառայություն, պաշտպանված են Կանադայի, ԱՄՆ-ի և միջազգային հեղինակային և արտոնագրային իրավունքներով, ինչպես նաև միջազգային պայմանագրերի դրույթներով:  Մտավոր սեփականության իրավունքի խախտման համար նախատեսված են խիստ քաղաքացիական և քրեական սանկցիաներ:  Դուք համաձայնվում եք, որ սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ բացասաբար չի ազդի որևէ իրավունքի կամ դատական պաշտպանության միջոցների վրա, ներառյալ  դատական ապահովման կամ համարժեք այլ պաշտպանության միջոցը Ձեր արդարադատական համակարգում, որը «BlackBerry» ընկերությունը և Ծառայության համար Բովանդակության որևէ այլ տրամադրող կարող է ունենալ գործող օրենսդրությամբ` «BlackBerry» ընկերության կամ Բովանդակության տրամադրողի մտավոր սեփականության կամ այլ գույքային իրավունքների պաշտպանության հետ կապված: Եթե Դուք`  Բուրունդիայի, Կոտ դԻվուարի, Կոսովոյի, Մոզամբիքի, Սիերա Լեոնեի կամ Տանզանիայի բնակիչ եք, կամ Դուք օգտագործում եք «BBM Solution»-ը, գտնվելով Բուրունդիայի, Կոտ դԻվուարի, Կոսովոյի, Մոզամբիքի, Սիերա Լեոնեի կամ Տանզանիայի տարածքում, կամ (2) ապրում եք գործող հեղինակային օրենսդրական դաշտ չունեցող երկրում, կամ (3) ապրում եք երկրում, որտեղ գործող հեղինակային իրավունքի օրենսդրական դաշտը չի պաշտպանում սույն Համաձայնագրով լիցենզավորված ծրագրաշարը, ապա բացի այլ պարտավորություններից,որոնք Դուք կարող եք ունենալ Ձեր երկրի օրենսդրական դաշտին համապատասխան, Դուք նաև ուղղակիորեն համաձայնվում եք, որ Ձեր և «BBM Solution»-ի Ձեր կողմից օգտագործման, ինչպես նաև Երրորդ կողմի նկատմամբ  կկիրառվեն Կանադայի Հեղինակային իրավունքի մասին օրենքի դրույթները:

10.        Արտահանում, Ներմուծում , Սահմանափակումների կիրառում  ԱՄՆ-ի արտոնագրեր  Ծրագրաշարը կարող է ներառել ծածկագրման տեխնոլոգիաներ և Դուք համաձայնվում եք, որ այն կարող է արտահանվել, ներմուծվել, օգտագործվել, տեղափոխվել կամ վերաարտահանվել, բացառությամբ համապատասխան պետական մարմինների կողմից գործող օրենքներում և կանոնակարգերում սահմանված դեպքերի :  Սույնով Դուք հաստատում եք, որ  (Ա) Դուք տեղյակ եք, որ Դուք իրավունք ունեք ստանալ Ծրագարաշարը գործող օրենսդրության համաձայն, և չեք բնակվում երկրում, որը գտնվում է ԱՄՆ-ի արգելքի տակ կամ չի սահմանվել ԱՄՆ-ի Կառավարության կողմից որպես «ահաբեկչությանը սատարող» երկիր, և որ Դուք գրանցված չեք ԱՄՆ-ի Կառավարության կողմից կազմված արգելված կամ սահմանափակված կուսակցության շարքերում, նաև (Բ) Դուք չեք օգտագործելու Ծրագրաշարը քիմիական, կենսաբանական կամ ատոմային զենքի կամ դրանց տեղափոխման համակարգերի, նյութերի կամ սարքավորումների մշակման, արտադրության, իրացման, սպասարկման, պահման, հայտնաբերման կամ տարածման համար, որոնք կարող են օգտագործվել այդպիսի զենքերի կամ դրանց տեղափոխման համակարգերի համար, կամ վերավաճառել կամ արտահանել որևէ անձի կամ ինքնուրույն իրավական միավորմանը, որը ներգրավված է այսպիսի գործունեության մեջ:  Չնայած Երրորդ կողմի հետ կնքված ցանկացած պայմանագրի կամ ցանկացած օրենքի դրույթի, կանոնակարգի կամ քաղաքականությանը, եթե Դուք հանդիսանում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության գործակալություն, ապա Ձեր իրավունքները Ծրագրաշարի նկատմամբ չեն գերազանցում սույն Համաձայնագրով տրամադրվող իրավունքները, եթե դա ուղղակիորեն համաձայնեցված չի «BlackBerry» ընկերության հետ` Ձեր և «BlackBerry» ընկերության միջև կնքած գրավոր պայմանագրով, և ստորագրված է «BlackBerry» ընկերության Գլխավոր գործառնական ծառայողի կամ Գլխավոր գործադիր ծառայողի կողմից:

11.        Անվտանգություն, Հաշիվներ և Գաղտնաբառեր: 

(ա) Հաշիվների և Գաղտնաբառերի օգտագործումը: Դուք համաձայնվում եք Ձեր վրա վերցնել համապատասխան անվտանգության միջոցների տեղադրման ամբողջական պատասխանատվությունը` Ձեր «BBM Solution»-ը վերահսկելու նպատակով, ներառյալ Սարքը, որի վրա տեղադրված է Ծրագրաշարը:  Չսահմանափակելով վերոգրյալը, Դուք համաձայնվում եք ընտրել ուժեղ գաղտնաբառեր, պահպանել Ձեր «BBM Solution» կամ դրա մի մասը մուտք գործելու բոլոր գաղտնաբառերի անվտանգությունը և գաղտնիությունը, ներառյալ Ձեր «BBM Solution»-ի հետ օգտագործվող «BlackBerry ID» մուտք գործելու գաղտնաբառերը:  Նաև Դուք համաձայնվում եք, որ Դուք պատասխանատու եք բոլոր գործողությունների համար, որոնք առաջանում են Ձեր գաղտնաբառի կամ Ձեր Հաշիվների օգտագործման հետևանքով, ներառյալ բոլոր ֆինանսական վճարները կամ այդպիսի գործողությունների հետ կապված  այլ պարտականությունները:   Դուք համաձայնվում եք անհապաղ տեղեկացնել «BlackBerry» ընկերությանը Ձեր «BBM Solution»-ի կամ դրա մի մասի բոլոր չարտոնված օգտագործումների մասին, ներառյալ Ձեր «BBM Solution»-ի կամ դրա մի մասի բոլոր գաղտնաբառերը, կապվելով «BlackBerry» ընկերության Հաճախորդների սպասարկման բաժնի հետ (կոնտակտային տվյալները տեղակայված են www.blackberry.com/support հասցեում):  «BlackBerry» ընկերությունը կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք նա ճիշտ է համարում, այդպիսի ծանուցում ստանալուց հետո, սակայն պարտավոր չէ որևէ քայլ ձեռնարկել: Դուք համաձայնվում եք, որ «BlackBerry» ընկերությանը ծանուցելը, ինչպես նշված է վերը, Ձեզ չի ազատում պատասխանատվությունից ` Ձեր գաղտաբառի կամ Ձեր հաշվի օգտագործումից առաջացած  բոլոր գործողությունների համար:

(բ)   «BlackBerry» ID: Եթե Դուք դեռ չունեք «BlackBerry» ID, Դուք պետք է ստեղծեք այն Ձեր «BBM Solution» մուտք գործելու համար:  Ստեղծելուց հետո, Ձեր «BlackBerry» ID-ն նույնպես կարող է օգտագործվել Ձեր կողմից այլ արտադրանք կամ ծառայություններ մուտք գործելու համար, որոնք օգտագործում են «BlackBerry» ID ծառայությունը և որոնց Դուք իրավունք ունեք մուտք գործել («BlackBerry» ID Մուտքի Ծառայություններ):  Եթե Ձեր և «BlackBerry» ընկերության միջև համաձայնություն է կնքվում Ձեր «BlackBerry» ID-ի օգտագործման այլ պայմանների վերաբերյալ` այդպիսի արտադրանքի և ծառայությունների օգտագործման հետ կապված, Դուք համաձայնվում եք, որ սույն Համաձայնագրի պայմանները, որոնք վերաբերվում են «BlackBerry» ID Ծառայությանը, և որպես Ծառայություն, և որպես «BBM Solution»-ի մաս նաև կիրառելի են Ձեր «BlackBerry» ID Մուտք գործելու ծառայության հետ «BlackBerry» ID-ի օգտագործմանը, ներառյալ առանց սահմանափակումների, 2, 3, 5, 6, 9, 12, 16, 17, 18, 19, 20 և սույն 11 բաժինը: Բացի այդ, սույն Համաձայնագրի դադարեցումը չի կարող ազդել այդ պայմանների կիրառմանը այլ «BlackBerry» ID Մուտք գործելու ծառայության հետ Ձեր «BlackBerry» ID-ի օգտագործման վրա, եթե «BlackBerry» ընկերությունը չի նշում, որ այդ դադարեցումը նախատեսված է այլ «BlackBerry» ID Մուտք գործելու ծառայության հետ Ձեր «BlackBerry» ID-ի օգտագործման իրավունքի դադարեցման համար:

12.        Գաղտնիություն և Տեխնոլոգիաների պաշտպանությունը:   Դուք հայտարարում և համաձայնվում եք, որ «BBM Solution»-ը` (ա) մշակվել է «BlackBerry» և/կամ "BlackBerry Group of Companies»-ի կողմից, զգալի ժամանակային և ֆինանսական ծախսերի շնորհիվ, և (բ) որ «BBM Solution»-ը պարունակում է գաղտնի տեղեկություններ, ներառյալ «BlackBerry» ընկերության, "BlackBerry Group of Companies»-ի, ինչպես նաև համապատասխան մատակարարների առևտրային գաղտնիքներ:  Սույն Համաձայնագիրը Ձեզ իրավունք է վերապահում «BlackBerry» ընկերությունից, "BlackBerry Group of Companies»-ից, ինչպես նաև նրանց մատակարարներից ստանալ Ծրագրաշարի, Ծառայությունների, Երրորդ կողմի արտադրանքի կամ Երրորդ կողմի ծառայությունների բնագիրը, և, բացառությամբ այն փաստի, երբ «BlackBerry» ընկերությանն օրենքն ուղղակիորեն արգելում է այդ գործողությունների կատարումը: Դուք համաձայնվում եք, որ Դուք չեք ձևափոխի, փոփոխի, հարմարեցնի, ստեղծի ածանցյալ աշխատանքներ, թարգմանի, եղծանի կամ Ծրագրաշարը, Ծառայությունները, Երրորդ կողմի արտադրանքը կամ Երրորդ կողմի  ծառայությունները տեխնիկապես բացահայտի կամ փորձ անի այն իրականացնել, թույլատրի, լուռ համաձայնվի, արտոնագրի կամ սատարի այլ անձանց կատարել այդ գործողությունները: Սույն Համաձայնագրի իմաստով, «Տեխնոլոգիաների բացահայտում» նշանակում է տեղեկատվության, ծրագրաշարի (ներառյալ միջերեսներ, արձանագրություններ և այլ ցանկացած տեղեկություն, որը ներառված է կամ օգտագործվում է ծրագրերի հետ, որոնք հնարավորություն ունեն տեխնիկապես համարվել ծրագրաշարի ծածկագիր), ծառայության կամ սարքավորումների կամ տեղեկատվության, տվյալների կամ ծրագրաշարի ստացման և մարդու կողմից ընթերցանելի ձևի վերծանման այլ մեթոդի կամ գործընթացի տեխնոլոգիաների բացահայտման, թարգմանության, մասնատման, քանդման, վերծանման կամ մասնատման ցանկացած գործողություն (ներառյալ «RAM/ROM կամ մշտական պահոցի անկումը», «մալուխի կամ անլար կապի որսումը» կամ «սև արկղի» տեխնոլգիաների բացահայտումը):

13.        Գործողության ժամկետը: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ձեր` սույն պայմանագրի պայմաններին համաձայնվելու պահից (ինչպես նշված է նախաբանի մեջ) և կգործի մինչև դրա դադարեցումը` համաձայն դրա մեջ սահմանված դրույթների:

14.        Իրավունքների պաշտպանություն և Դադարեցում:

Ի հավելումն «BlackBerry» ընկերության այլ իրավունքների կամ իրավունքների պաշտպանության միջոցների, սահմանված սույն Համաձայնագրում,

(ա)       Եթե Դուք խախտեք սույն Համաձայնագիրը, «BlackBerry» ընկերությունը կամ նրա գործակալն իրավասու է, սակայն պարտավորված չէ, որոշակի միջոցներ ձեռնարկել իր հայեցողությամբ:  Այդպիսի միջոցները ներառում, բայց չեն սահմանափակվում, Ձեր «BBM Solution»-ի ամբողջ կամ մի մասի կամ Ձեր «BBM Solution»-ի հետ կապված Երրորդ կողմի արտադրանքի անհապաղ կասեցումը կամ դադարեցումը:

(բ)        «BlackBerry» ընկերությունն իրավասու է ի հավելումն իր բոլոր իրավունքների և իրավունքի պաշտպանության միջոցների, որոնք նրան են տրամադրվում օրենքով  կամ սույն Համաձայնագրով, (1) անհապաղ դադարեցնել սույն Համաձայնագիրը և ցանկացած այլ արտոնագրային պայմանագիր Ձեր և «BlackBerry» ընկերության միջև Ձեր կողմից օգտագործվող Ձեր «BBM Solution»-ի ցանկացած մասի համար, եթե Դուք խախտել եք սույն Համաձայնագիրը կամ դրա որևէ հավելված, կամ Ձեր և «BlackBerry» կամ «BlackBerry» ընկերության դուստր կամ կախյալ ձեռնարկության միջև կնքված գործող այլ պայմանագիրը, ներառյալ, եթե Դուք չեք վճարել վճարները երեսուն (30) օրվա ընթացքում` դրանց ուժի մեջ մտնելու և վճարովի դառնալու պահից, և կամ (2) դադարեցնել Ձեզ Ծառայություն(ներ) մատուցել` կապված Ձեր «BBM Solution»-ի հետ:  Եթե Դուք «BlackBerry» ընկերությանը տրամադրել եք ճշգրիտ կոնտակտային տվյալներ, «BlackBerry» ընկերությունը ողջամիտ ջանքեր կգործադրի`Ձեզ դադարեցման մասին ծանուցում ուղարկելու համար:

(գ)        Բացի այդ, «BlackBerry» ընկերությունը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը և/կամ անմիջապես դադարեցնել Ձեզ տրամադրել «BBM Solution»-ն ամբողջությամբ կամ մասնակի՝ առանց Ձեր նկատմամբ որևէ պարտականությունների, եթե «BlackBerry» ընկերությանը արգելվում է տրամադրել «BBM Solution»-ն ամբողջությամբ կամ մասնակի օրենքով, կանոնակարգով, դատական կամ պետական այլ մարմնի կողմից ցանկացած ձևով կազմված պահանջի կամ ցուցման, կամ եթե պետական գործակալի կամ բաժնի ծանուցման մեջ նշված է, որ «BlackBerry» ընկերությանն արգելվում է տրամադրել «BBM Solution»-ն ամբողջությամբ կամ մասնակի:  Այստեղ ոչինչ չպետք է հասկացվի որպես պահանջ, որպեսզի «BlackBerry» ընկերությունը այդպիսի օրենքի, կանոնի, դրույթի կամ սահմանափակման հրաժարում ցանկանա կամ ցանկանա իրավաբանական վերանայում կամ վերաքննություն դատական կարգով:  Հնարավորության դեպքում, «BlackBerry» ընկերությունը ողջամիտ միջոցներ կձեռնարկի` Ձեզ երեսուն (30) օր նախապես տեղեկացնելով դադարեցման մասին` Վճարովի ծառայության դեպքում:

(ե)        Բացառությամբ ուղղակիորեն այստեղ նշված դեպքերի, «BlackBerry» ընկերությունը ոչ մի պարտավորություն չի ստանձնում Ձեր հանդեպ, որոնք կարող են առաջանալ`  կապված սույն Համաձայնագրի դադարեցման հետ, դրանում շնորհված իրավունքների կամ լիցենզիաների կապակցությամբ, համաձայն սույն Համաձայնագրի:

(զ)        Ցանկացած դադարեցում սույն Համաձայնագրով «BlackBerry» ընկերության կողմից ուժի մեջ է մտնում առանց «BlackBerry» ընկերության իրավաբանական կամ վարչական համաձայնություն, հաստատում կամ եզրակացություն ստանալու, անկախ Ձեր երկրից:

(է)        Եթե Դուք Ֆրանսիայի բնակիչ եք, Դուք կարող եք դադարեցնել սույն Համաձայնագիրը երեսուն (30) օր առաջ արված ծանուցմամբ, եթե «BlackBerry» ընկերությունը նյութապես խախտել է Համաձայնագիրը և չի ուղղել այդ խախտումը ` այդպիսի ծանուցում ստանալուց հետո ողջամիտ ժամկետում:

15.        Դադարեցման հետևանքները:  Սույն Համաձայնագրի դադարեցման հետ, «BBM Solution»-ի կամ ցանկացած այլ Ծառայության տրամադրումը Ձեզ, չնայած սկսված, կամ, եթե «BBM Solution»-ի կամ դրա մասի Ձեր բաժանորդագրությունը կամ անվճար փորձնական տարբերակի ժամկետը վերջանում է կամ դադարեցվում:  (ա)Դուք պետք է անհապաղ դադարեցնեք «BBM Solution»-ի օգտագործումը և հեռացնեք կամ ապատեղադրեք Ձեր տիրապետման կամ վերահսկման ներքո գտնվող Ծրագրաշարի բոլոր օրինակները, կամ եթե սույն Համաձայնագիրը չի դադարեցվում, լիցենզավորված Ծրագրաշարի բաղադրիչ(ներ)ը, կամ, Ծառայության տրամադրման դեպքում, եթե համապատասխան Ծառայությունը դադարեցվել է կամ ավարտվել է գործողության ժամկետը, և (բ) «BlackBerry» ընկերությունը իրավունք ունի արգելափակել տվյալների ցանկացած փոխանցում այդպիսի Ծրագրաշարից և/կամ Ծառայությունից՝ առանց Ձեզ նախնական ծանուցման:  «BBM Solution»-ը կամ դրա մի մասն օգտագործելու Ձեր լիցենզիայի ժամկետի վերջանալու կամ դադարեցման հետ մեկտեղ, Դուք արտոնագրում եք «BlackBerry» ընկերությանը հեռացնել ցանկացած նիշք, ծրագիր, տվյալ և հաղորդագրությունների բազա, կապված Ձեր «BBM Solution»-ի հաշվի կամ դրա համապատասխան մասի հետ՝ առանց Ձեզ գրավոր նախազգուշացման:  Դուք շարունակում եք պատասխանատվություն կրել բոլոր վճարման ենթակա գումարների համար, ներառյալ մինչև  և ներառյալ դադարացվելու ժամկետը` Ձեր «BBM Solution»-ի և Երրորդ կողմի արտադրանքի դադարեցված մասի նկատմամբ, ներառյալ Ձեր կողմից արտոնագրված վճարման կարգի վճարները:  «BlackBerry» ընկերության կողմից սույն Համաձայնագրի դադարեցման դեպքում` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, Դուք պետք է վճարեք «BlackBerry» ընկերության բոլոր վճարները (ներառյալ իրավաբանների հոնորարները ողջամիտ սահմաններում), և «BlackBerry» ընկերության կողմից իր իրավունքների իրականացման համար կատարած համապատասխան ծախսերը:

16.          Պատասխանատվություն Ձեր BBM Solution-ի համար:  Դուք պատասխանատու եք Ձեր «BBM Solution»-ի օգտագործման համար և համաձայնվում եք պատասխանատվություն կրել և հատուցել «BlackBerry» ընկերությանը կամ «BlackBerry Ընկերությունների Խմբին» և նրանց մատակարարներին, իրավահաջորդներին, գործակալներին, պաշտոնական մատակարար կազմակերպություններին (ներառյալ Հեռաձակման ծառայություններ տրամադրողին) և օրինական ժառանգներին, ինչպես նաև բոլոր տնօրեններին, գրասենյակային ծառայողներին, աշխատակիցներին և անկախ գործարքատերերին պատճառված որևէ վնաս, կորուստ, ծախսեր (ներառյալ իրավաբանների հոնորարները ողջամիտ սահմաններում), որոնք նրանք կրել են Ձեր «BBM Solution»-ի օգտագործման պատճառով, ներառյալ Ձեր կողմից սույն Համաձայնագրի կամ որևէ հավելվածի («Կորուստներ») խախտում  և որևէ Կորուստ, որն առաջանում է երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքներից կամ հայցերից:  «BlackBerry» ընկերությանը վերապահված իրավունքի պաշտպանության միջոցը նախատեսված չի լինել բացառիկ կամ համարվել այդպիսին՝սույն Համաձայնագրով և օրենքով Ձեզ տրամարվող իրավունքների պաշտպանության այլ միջոցների համեմատ, սակայն այդ իրավունքի պաշտպանության միջոցները պետք է լինեն  միասնական:

17.        Երաշխիքներ, Հրաժարում

ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՓՈԽԱՆՑԱԳՐԵՐԻ. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ, ԿՆՔՎԱԾ  ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ,  ԵՎ ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՃԱԽՈՐԴ ԵՔ, ՍՈՒՅՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՐԱՌԵԼԻ ՉԼԻՆԵԼ ՁԵԶ ՀԱՄԱՐ:  ԵԹԵ ԴՈՒՔ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՆԱԿԻՉ ԵՔ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ՝ ԱՌԱՆՑ  ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԵՎԷ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՎ  ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՕԺՏՎԱԾ ԼԻՆԵԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՔՆՎԱԾ ԴԵՖԵԿՏՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ;  ԵԹԵ ԴՈՒՔ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ԲՆԱԿԻՉ ԵՔ  , ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՉԻ ԱԶԴՈՒՄ ՁԵՐ ՕՐԵՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԹԱՔՆՎԱԾ ԴԵՖԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

(ա)       BBM Solution.  «BlackBerry» ընկերությունը «BBM Solution»-ը տրամադրում է ողջամիտ հոգատարությամբ և հմտությամբ:  «BlackBerry» ընկերությունը խոստումներ կամ երաշխիքներ չի տալիս «BBM Solution»-ի վերաբերյալ, մասնավորապես, չի երաշխավորում կամ որևէ նման այլ հավաստիք տրամադրում, որ`

(1)        Ձեր «BBM Solution»-ի օգտագործումը լինելու է անընդհատելի, անսխալ կամ շարունակաբար հասանելի, կամ,

(2)        Ձեր «BBM Solution»-ը, ներառյալ ցանկացած հաղորդագրություն, Բովանդակություն կամ տեղեկատվություն, որը ուղարկել եք Դուք կամ ուղարկել են Ձեզ կամ պահվում է Ձեր կողմից կամ Ձեր անունից, պետք է զերծ լինի կորստից, անբարոյականություններից, հարձակումներից, վիրուսներից, միջերեսներից, հակերությունից կամ այլ անվտանգության խախտումներից, կամ պետք է լինի ճշգրիտ, փոխանցվի անվնաս ձևով կամ ողջամիտ ժամկետում:

(բ)        Հիմնական երաշխիքներ:

(1)        ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՍՏԵՂ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆՇՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ, ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ,  ՆԵՐԱՌՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՄԱՆ, ՀԱՍՏԱՏՈՒՄ, ԵՐԱՇԽԻՔ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՎԱՃԱՌՎԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՎԱՃԱՌՔԻ ՈՐԱԿ, ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԲԱՎԱՐԱՐ ՈՐԱԿ, ԿԱՄ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ՈՐՈՆՔ ԾԱԳՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՄ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԻՊԻ ԲՈԼՈՐ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ` ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՍՈՒՅՆՈՎ ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԲԱՑԱՌՎՈՒՄ: ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՔ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉ, «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԻՔԸ (RĘKOJMIA)` ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

(2)        Գործող օրենդրությամբ թույլատրելի առավելագույն չափով, որևէ ենթադրյալ երաշխիք, հայտարարություն, երաշխավորություն, համոզմունք, ներկայացուցչություն, որը վերաբերվում է Ծրագրաշարին` այնքանով, որքանով այն չի կարող բացառվել, ինչպես նշված է վերը, բայց կարող է սահմանափակվել մինչև իննսուն (90) օր ժամկետով` Ձեր սարքի վրա Ծրագրաշարն առաջին անգամ տեղադրելու պահից:

(գ)        Երրորդ կողմի արտադրանքը և Երրորդ կողմի ծառայությունները, կապակցված կայքերը:

(1)        ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԱՓԻ, ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ  «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԱԶԴՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՏՈՒԿ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ  ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ:

(2)        ՎԵՐՈՆՇՅԱԼԸ ԿԻՐԱՌԵԼԻ Է, ԱՆԿԱԽ  (Ա) ԱՅՆ ԲԱՆԻՑ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՔ ԴՈՒՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, ՕՐԻՆԱԿ` ԱՆԿԱԽ ԿԱՄ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՁԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՂԻ ՄԻՋՈՑՈՎ, ԿԱՄ (Բ) ԱՐԴՅՈՔ ԱՅԴ  ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ (ՆԵՐԱՌՅԱԼ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՁԵՐ «BBM SOLUTION»-Ն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

(3)        ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԱՓԻ, ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ  ԵՆ ԿԱՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՎՈՒՄ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ «BBM SOLUTION»-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ «ԻՆՉՊԵՍ ԿԱ» ԵՎ «ԸՍՏ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ» ՀԻՄՔԵՐՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԵՐԱՇԽԻՔԻ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ԿԱՄ ՁԵՐ ՄԻՋՈՑՈՎ, ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ, ՆԵՐԱՌՅԱԼ`  (Ա) ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈԽԱՆՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՄՇՏԱԿԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՅՍ ԾՐԱԳՐԱՇԱՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՍԸ, ՈՐԸ ՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՎԱԾ Է ՄԻԱՅՆ ԱՅՍՊԻՍԻ ՄՈՒՏՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, (Բ) ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ (Գ) ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՁԵՐ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ «BBM SOLUTION»-Ի ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ՀԵՏ,  ԿԱՄ (Դ) ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՊՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ, ՆԵՐԱՌՅԱԼ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ:

(4)        ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԱՓԻ, ԴՈՒՔ ՀԱՏՈԿ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ «BLACKBERY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՎԻՐՈՒՍՆԵՐԻ, ՍՊԱՌՆԱՑՈՂ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՆՊԱՐԿԵՇՏ,  ԱՆԻՐԱՎ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ. ՈՐՈՆՔ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ:  ՁԵՐ ԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԴԵՊՔՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐՈՂ  ՈՒՂՂՎԱԾ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԴԵՄ:

Խիստ կարևոր գործադիրներ:  ՁԵՐ «BBM SOLUTION»-Ը ԿԱՄ ԴՐԱ ՄԱՍԸ ՀԱՐՄԱՐ ՉԵՆ ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԱԴԻՐՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ, ԿԱՄ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ, ՈՐՈՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԿԱՄ ԿԱՏԱՐՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ, ՕԴԱՆԱՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ, ԶԵՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԴՈՒՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՔ, ՈՐ ԴՈՒՔ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ և ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ԻՍԿ ՀԵՏԵՎՅԱԼ ԴԵՊՔԵՐՈՒՄ`  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ, (2) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՍԽԱԼՆԵՐ, (3) ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ ԿԱՄ ՎՆԱՍՈՒՄ, ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ԱՆՀԱՊԱՂ`  ՆՎԱԶԵՑՆԵԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՑԵԼ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ: ԱՌԱՆՑ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՐԱԺԱՐՈՒՄԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ 18-րդ ԲԱԺՆՈՒՄ, ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՁԵՐ «BBM SOLUTION»-Ի ԿԱՄ ԴՐԱ ՄԱՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԱԴԻՐՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ, ԿԱՄ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ, ՈՐՈՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԿԱՄ ԿԱՏԱՐՈՒՄ, ԱՆԿԱԽ ԱՅՆ ՓԱՍՏԻՑ ԿԱՆԽԱՏԵՍՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՅԴ ՎՆԱՍՆԵՐԸ, ԹԵ` ՈՉ, ԵՎ ԱՆԳԱՄ ԵԹԵ «BLACKBERRY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱՅԴՊԻՍԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

iTunes խանութից ձեռք բերված Ծրագրաշար:  iTunes խանութներում ձեռք բերված Ծրագրաշարի վերաբերյալ, Ծրագրաշարի չաշխատելու դեպքում կիրառվող երաշխիք ստանալու համար, Դուք կարող եք տեղեկացնել «Apple» ընկերությանը և «Apple» ընկերությունը կհատուցի գնման գումարը, եթե այդպիսին կա, որը Դուք վճարել եք Ծրագրաշարի Ձեր օրինակի համար, և «Apple» ընկերությունը չի կրի այլ պատասխանատվություն ցանկացած այլ պահանջների, կորստի, պարտականությունների, վնասների, արժեքի կամ ծախսերի համար, որոնք տեղի են ունեցել խախտման հետևանքով` գործող երաշխիքներին համապատասխան:

18.        Պատասխանատվության պայմանագրային սահմանափակումներ

ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ  ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԿԱՄ ԲԱՑԱՌՈՒՄԸ  ԵՎ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴՈՒՔ ՍՊԱՌՈՂ ԵՔ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱՅՍ ԲԱԺՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՁԵԶ ՉՎԵՐԱԲԵՐՎԵՆ:

(ա)       ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ ԵՎ ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՎ, «BLACKBERRY»-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԻ ՀԵՏԵՎՅԱԼ ՎՆԱՍՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԴԵՊՔՈՒՄ՝  ԿՈՂՄՆԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՀԱՏՈՒԿ, ՊԱՏԺԻՉ,ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՆՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ, ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ՎՆԱՍՆԵՐԻ, ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԱԽՈՂՄԱՆ,  ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԳՈՐԾԱՐԱՐ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ, ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ, ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՄ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՈՐԵՎԷ ՏՎՅԱԼ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՁԱԽՈՂՄԱՆ,  ՁԵՐ  «BBM SOLUTION» –Ի ՈՐԵՎԷ ԾՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ  ՁԵՐ  «BBM SOLUTION»-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ ԴՐԱ ՈՐԵՎԷ ՄԱՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ՝  «BLACKBERRY»-ԻՑ ԲԱՑԻ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ,  ՊԱՐԱՊՈՒՐԴԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԻ,  ՁԵՐ «BBM SOLUTION»- Ի ԿԱՄ ԴՐԱ ՈՐԵՎԷ ՄԱՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ, ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ, ԾԱԾԿՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԾԱԽՍԵՐԻ, ԿԱՊԻՏԱԼԻ ԿԱՄ ԱՅԼ ՆՄԱՆԱՏԻՊ ԴՐԱՄԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ,  ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՄ ԿԱՊՎԱԾ ՁԵՐ «BBM SOLUTION»-Ի ՀԵՏ, ՆԵՐԱՌՅԱԼ   ՁԵՐ «BBM SOLUTION»-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ, ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ  ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՆԱԵՎ ԱՅՆ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ, ԹԵ՞՝ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷԻՆ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ,ԵԹԵ  BLACKBERRY-ԻՆ ԾԱՆՈՒՑՎԵԼ Է ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

(բ)        Թույլատրելի և կիրառելի օրենքի առավելագույն  չափով՝ ոչ մի դեպքում  «BlackBerry»-ի ընդհանուր պատասխանատվությունը չի գերազանցի՝ (1) այն գումարի չափը, որը վճարվել է խնդրո առարկա Ծրագրաշարի այդ մասի համար,  (2) այն գումարի չափը, որը վճարվել է խնդրո առարկա  Վճարովի Ծառայության համապատասխան ժամանակահատվածի համար, և (3) հինգ (5) ԱՄՆ դոլարը:

(գ)        Թույլատրելի և կիրառելի օրենքի առավելագույն չափով, այն չափով, որով «BlackBerry»-ն սույն համաձայնագրով պարտավորություններ ունի Ձեր հանդեպ, « BlackBerry»-ն միայն պատասխանատու կլինի այն վնասների համար, որոնք Դուք կրել եք նման ձախողման, հետաձգման կամ Ձեր   «BBM Solution»-ի չաշխատելու ընթացքում:

(դ)        Ոչինչ այս բաժնում չի սահմանափակում «BlackBerry»-ի՝ Ձեր հանդեպ ունեցած պարտավորության չափը մահվան կամ մարմնական վնասվածքի դեպքում, որն ուղղակիորեն առաջացել է «BlackBerry»-ի անփութության պատճառով, պայմանով, որ «BlackBerry»-ի կողմից վճարելու ենթակա որևէ վնաս կկրճատվի Ձեզ կամ մեկ ուրիշին վճարվելիք  փոխհատուցման չափով: Եթե Դուք Իտալիայի կամ Լյուքսեմբուրգի բնակիչ եք, ապա այս բաժնում ոչինչ չի սահմանափակում «BlackBerry»-ի՝ Ձեր հանդեպ ունեցած պարտավորության չափը, որն ուղղակիորեն առաջացել է «BlackBerry»-ի չար դիտավորության  կամ ծայրահեղ անփութության պատճառով, պայմանով, որ «BlackBerry»-ի կողմից վճարելու ենթակա որևէ վնաս կկրճատվի Ձեզ կամ մեկ ուրիշին վճարվելիք  փոխհատուցման չափով:

(ե)        ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ  ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՂՄ ՄՅՈՒՍԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԿՐԻ ՄԻԱՅՆ  ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՁԵՎՈՎ  ԵՎ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԻ  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ, ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ, ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ:

(զ)        ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ  , ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀՐԱԺԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ՝  (1)ԿԿԻՐԱՌՎԵՆ ԱՆԿԱԽ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԻ ԲՆՈՒՅԹԻՑ, ՊԱՀԱՆՋԻՑ ԿԱՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ, ՈՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ, ԲԱՅՑ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՄԲ, ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ,  ԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ, ՕՐԵՆՔՈՎ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՄԲ,  (2)ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ ԿԱՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻ ԿԱՄ ԱՅՍՏԵՂ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ  (3) ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐԻ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ՝ ԱՅՍՏԵՂ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՄ  ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ՝ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱՅԼ ԿՈՂՄԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ «BBM SOLUTION-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ (ՄԱՍ 2), «ԾՐԱԳՐԱՇԱՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ»  (ՄԱՍ 3), «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»  (ՄԱՍ  9), «ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ» (ՄԱՍ 10),  «ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՀԱԿԱԴԱՐՁ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ»  (ՄԱՍ 12) ԵՎ  «ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐ» (ՄԱՍ  20)  ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆԴԵՊՔՈՒՄ,  (4)ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ «BLACKBERRY»-ԻՆ ԿԱՄ «BLACKBERRY GROUP OF COMPANIES»-ԻՆ, ԴՐԱՆՑ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ,  ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ «BLACKBERRY»-Ի ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԾՐԱԳՐԱՇԱՐԻ՝ «BLACKBERRY»-Ի ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ):

(է)        ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ «BLACKBERRY GROUP OF COMPANIES»-Ի ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՏՆՕՐԵՆ, ԱՇԽԱՏԱԿԻՑ, ԳՈՐԾԱԿԱԼ, ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ՄԱՏԱԿԱՐԱՐ (ԱՌԱՋԱՐԿՈՂ ՎԱՃԱՌՈՂԻՑ ԲԱՑԻ), ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ, ԱՆԿԱԽ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱՄ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՈՐԵՎԷ ՄԱՏԱԿԱՐԱՐ  (ԲԱՑԻ ՎԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾԻՑ) ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՄ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ  ՈՉ ՄԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ:

(ը)        ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ  ՀՐԱԺԱՐՈՒՄՆԵՐԸ, ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ, ԴՐԱ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ  ՆՄԱՆ ՀՐԱԺԱՐՈՒՄՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ  (1) ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ  ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐ ԿԼԻՆԵՆ, ԵՎ (2) «BLACKBERRY»-Ի՝ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՁԵՐ՝ «BBM SOLUTION»-Ը, ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԾՐԱԳՐԱՇԱՐ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ/ԿԱՄ «BLACKBERRY»-Ի ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՁԵՐ «BBM SOLUTION»-Ի ՄԻՋՈՑՈՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼԸ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ:

19.        Համաձայնություն՝ հավաքագրելու, օգտագործելու, մշակելու, փոխանցելու, պահելու և բացահայտելու տեղեկատվությունը (հավաքական կերպով՝ «Մշակում» կամ «Մշակել»):

Այն անձնական տեղեկություններին, որոնք մշակվել են «BlackBerry Group of Companies»-ի և դրա ծառայություն մատուցողների կողմից,կվերաբերվեն «BlackBerry»-ի գաղտնիության քաղաքականության համաձայն (որը սույն հղումով միավորված է այս Համաձայնագրում և որը կարելի է տեսնել  www.blackberry.com/legal կայքէջում կամ ձեռք բերել legalinfo@blackberry.com էլ. հասցեի միջոցով): Եթե Դուք Եվրոպական Միության կամ Երոպական Տնտեսական Գոտու երկներից որևէ մեկում եք ապրում, որտեղ կիրառելի է , ինչ վերաբերվում է Ձեր տվյալներին, ապա տվյալները կարգավորողը «BlackBerry» ինքնուրույն իրավական միավորն է, ում հետ Դուք կնքել եք սույն համաձայնագիրը:

(ա)     Անձնական տեղեկություններ:  Ձեր՝ «BBM Solution»-ի (կամ դրա հետ կապված որևէ մասի) օգտագործումը, ներառյալ Ծրագրաշարի կամ կապակցված Հեռարձակման Ծառայությունների տեղադրումը և/կամ օգտագործումը կամ «BlackBerry» ID-ի ստեղծումը կարող են հանգեցնել Ձեզ վերաբերող անձնական տեղեկությունների մշակմանը, ինչպես սահմանված է համապատասխան օրենքով կամ եթե Դուք կորպորացիա կամ իրավաբանական անձի այլ տեսակ եք ներկայացնում, Ձեր աշխատակիցները և այլ անձինք, ում Դուք լիազորում եք օգտագործել Ձեր «BBM Solution»-ը՝ Ձեր անունից  (հավաքական կերպով՝ «Օգտագործողներ»)   «BlackBerry Group of Companies»-ի և դրա ծառայություն մատուցողների,  Ձեր հեռարձակման ծառայություններ մատուցողների և երրորդ կողմերի կողմից՝ Ձեր «BBM Solution»-ի հետ օգտագործվող ապրանքներով և ծառայություններով: Կախված օգտագործված ծառայություններից, անձնական ծառայությունները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անուն, նկարի տեղադրում, կարգավիճակ և անձնական հաղորդագրություններ, էլ.հասցե, հեռախոսահամար, լեզվի նախապատվություն, « BlackBerry» ID, հաշվի  վավեր հավատարմագրեր և կարգավորումներ, Սարքին վերաբերող տեղեկություններ (օրինակ՝ սարքի նույնացուցիչներ և սարքի մոդել), երկիր և ժամային գոտի, Հեռարձակման ծառայություններ մատակարարողին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև տեղեկություններ, որոնք վերաբերվում են Ձեր «BBM Solution»-ի  գործառնությանը և այն ծառայությունները կամ ծրագրաշարը և սարքաշարը, որոնք գործածվում են Ձեր «BBM Solution»-ի հետ համատեղ:  Կախված  «BBM Solution » -ում առանձնահատկությունների մատչելիությունից,  հասցեագրքին վերաբերող տեղեկությունները, սարքի տեղադրման տվյալները,  օրացույցը, նկարները , հիշեցումները կարող են մատչելի լինել «BBM Solution»-ի միջոցով և մշակվել «BlackBerry»-ի կողմից՝ տրամադրելու այն  գործառնությունը, որն օգտագործում է այս տեղեկությունները՝ որպես «BBM Solution»-ի մի մաս կամ դրա հետ համատեղ (օրինակ՝ թույլ տալու Ձեզ «Recommend BBM» («Խորհուրդ տալ BBM»)էլ. նամակ կամ կարճ հաղորդագրություն ( SMS) ուղարկել՝ Ձեր հասցեագրքում եղած կոտակտ(ներ)ին: Դուք համաձայնվում եք, որ «BlackBerry Group of Companies»-ը կարող է հավաքագրել նման անձնական տեղեկություններն ուղղակիորեն Ձեզնից կամ դրանք ձեռք բերել  հեռարձակման ծառայություններ տրամադրողներից կամ երրորդ կողմերից այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օգտագործվում են Ձեր «BBM Solution»-ի հետ:  Եթե Դուք կորպորացիա կամ այլ իրավաբանական անձ եք ներկայացնում, Դուք պետք է երաշխավորեք, որ ձեռք եք բերել բոլոր անհրաժեշտ համաձայնությունները և լիազորությունը՝ համաձայնվելու և սույն բաժին 19-ի ներքո պահանջվող համաձայնությունները, որոնք վերաբերվում են Ձեր՝ Օգտագործողներին վերաբերող տեղեկություններին, որը հավաքագրվում է նրանց կողմից՝ Ձեր «BBM Solution»-ն օգտագործելու միջոցով:

(բ)       Նպատակներ:  Համաձայն «BlackBerry»-ի գաղտնիության քաղաքականության, անձնական տեղեկությունները կարող են մշակվել «BlackBerry Group of Companies»-ի և դրանց ծառայություններ տրամադրողների կողմից այն նպատակների համար, որոնք կապված են՝ (1) հասկանալու և բավարարելու Ձեր կարիքները և նախապատվությունները, և դրանք Ձեզ տրամադրել Ձեր «BBM Solution»-ի և «BlackBerry» ID-ի հետ, (2) ստեղծելու նոր և զարգացնելու գոյություն ունեցող ապրանքները  և ծառայությունները, ներառյալ՝ դրանց վերաբերյալ Ձեզ հետ հաղորդակցվելը, (3) կառավարելու և զարգացնելու «BlackBerry Group of Companies»-ի բիզնեսը և գործողությունները, և (4)բավարարելու իրավական և կարգավորող պահանջները: Բացի այդ, «BlackBerry»-ն կարող է  մատչելի դարձնել կամ Օգտագործողներին ուղարկել Ծրագրաշարի կամ «BlackBerry»-ի այլ ապրանքների և ծառայությունների, Երրորդ կողմի ծրագրաշարի, երրորդ կողմի բովանդակության կամ Երրորդ կողմի ծառայությունների և դրանց հետ կապված ապրանքների կամ ծառայությունների նորացումները կամ թարմացումները  կամ նորացումների կամ  թարմացումների ծանուցումները:

(գ)       «Ամպային» ծառայություններ: Դուք ընդունում եք, որ «BBM Solution»-ը մատչելի է դարձնում  «ամպային» հաղորդագրությունները և այլ ծառայություններ, որոնք կարող են ներառել հեռակա մատչելիության, պահպանման կամ պահուստավորման գործառնություն, որը տրամադրվում է «BlackBerry Group of Companies»-ի կամ նրանց ծառայություն մատուցողների կողմից  և Դուք համաձայնվում եք, որ նման ծառայություններից օգտվելով , այն տեղեկությունները, որոնք Դուք կմուտքագրեք, կտրամադրեք կամ  կընդգրկեք նման ծառայությունների մեջ  (օրինակ՝ ցուցադրել անուններ և նկարներ, կարգավիճակի հաղորդագրություններ, կոնտակների ցուցակ կամ խմբերին վերաբերող տեղեկություններ, օրացույց կամ սարքի վրա եղող այլ տեղեկություններ, ինչպիսիք են առաջադրանքները և մեդիա նիշքերը)  կարող են մշակվել «BlackBerry Group of Companies»-ի կողմից՝  դյուրացնելու առաջարկվող ծառայությունները՝ համաձայն «BlackBerry»-ի հետ Ձեր համաձայնագր(եր)ի, և Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ Դուք ունեք բոլոր համաձայնությունները՝  «BlackBerry»-ին նման տվյալներ տրամադրելու համար:

(դ)         Սոցիալական գործունակություն: «BBM Solution»-ը ներառում է «սոցիալական գործունակություն», որը Ձեզ թույլ է տալիս ինքներդ Ձեզ հայտնաբերելի դարձնել և կապվել այլ անձանց հետ և բարելավել կամ հզորացնել Ձեր՝ ծառայությունների կամ ծրագրաշարի, երրորդ կողմի ծրագրաշարի կամ երրորդ կողմի ծառայությունների  հետ ունեցած  փորձառությունը, որոնք ընդգրկված են սոցիալական գործունակության հետ, որը «BlackBerry»-ն մատչելի է դարձրել:Եթե Դուք նման գործունակություն եք օգտագործում, ապա Դուք համաձայնվում եք, որ Ձեր՝ այլոց հետ հաղորդակցվելու կամ կապվելու մատչելիությունը կարող է  ցույց տրվել այլոց և Ձեր հատկագիրը, անունները ցուցադրելը, նկարները ցուցադրելը, կարգավիճակի հաղորդագրությունները, անդամության կարգավիճակը և այլ նույնացուցիչներ կամ տեղեկություններ կարող են դիտվել և մեկնաբանվել նման անձնավորությունների կողմից: Օրինակ՝ եթե Դուք ծառայություն կամ երրորդ կողմի ծառայություն եք օգտագործում, որն ընդգրկված է «BBM»-ի սոցիալական  հարթակում, Դուք համաձայնվում եք, որ այնտեղ, որտեղ առկա է նման գործունակություն՝ (1) Ձեր «BlackBerry Messenger»-ի  կոնտակտները կարող են տեսնել, թե արդյոք Դուք օգտագործում եք նման ծառայություն կամ երրորդ կողմի ծառայություն, (2) Ձեր կոնտակտները կարող են տեսնել Ձեր հատկագիրը և ծրագրաշարն ու բովանդակությունը  (ինչպես օրինակ՝ խաղեր, երաժշտություն կամ այլ մեդիա նիշքեր՝ կախված ծառայությունից կամ երրորդ կողմի ծրագրաշարից), որը Դուք ներբեռնել եք, օգտագործում եք կամ որը մատչելի է համօգտագործվելու որպես Ձեր՝ ծառայության կամ երրորդ կողմի ծառայության օգտագործում, ինչպես նաև մեկնաբանությունները, որոնք Դուք կամ այլոք կատարում եք նրանց մասին, (3)երբ Դուք մեկնաբանություններ եք կատարում Ձեր կոնտակների կամ նրանց կողմից ներբեռնված կամ օգտագործվող ծրագրաշարի կամ բովանդակության մասին՝ որպես նրանց՝ ծառայության կամ երրորդ կողմի ծառայության օգտագործում, Ձեզ վերաբերող տեղեկությունները (ինչպես օրինակ Ձեր մեկնաբանությունները, օգտագործողի հատկագրի անունը և նկարի ցուցադրումը) կարող է ցուցադրվել այդ անձնավորության այլ կոնտակտներին, և (4) ծառայությունը կամ երրորդ կողմի ծառայությունը կարող է ներառել մեքենայացված գործունակություն, որը վերլուծություններ է կատարում՝ առաջարկություններ ներկայացնելու, որոնք հիմնված կլինեն Ձեր նախընտրությունների և ծառայության կամ ծրագրաշարի օգտագործման վրա: Խնդրում ենք ստուգել կիրառելի կարգավորումների ընտրանքները՝ կիրառելի ծառայությունների կամ ծրագրաշարի մատչելի ընտրանքների համար՝ նման ծառայությունների կամ ծրագրաշարի մատչելիության կամ գաղտնիության կարգավորումները հարմարեցնելու համար:

(ե)      Ընդգրկում՝ երրորդ կողմի ծառայությունների հետ:  «BBM Solution» կարող է պահանջել, որպեսզի գործեն երրորդ կողմի ծառայությունները (օրինակ՝ հեռարձակման ծառայություններ): Եթե Դուք ընտրեք Ձեր «BBM Solution»-ն ընդգրկել կամ Երրորդ կողմի ծառայությունների հետ կապելու տարբերակը (օրինակ՝ ծառայություններ, որոնք դյուրացնում են Ձեր կողմից «BBM Solution»-ի օգտագործումը՝ սոցիալական  ցանցերի կամ երրորդ կողմից առաջարկվող այլ ծառայությունների հետ համատեղ), ապա Դուք կլիազորեք «BlackBerry»-ին՝ օգտագործել Ձեր երաշխավորագրերը՝ Ձեր անունից մատչելի լինելու երրորդ կողմի ծառայություններին և մշակելու Ձեր անձնական տեղեկությունները, որոնք վերաբերվում են երրորդ կողմի նման ծառայություններին, որպեսզի դյուրացվի Ձեր մուտքը նման երրորդ կողմի ծառայություններ՝ Ձեր անձնական և/կամ ներքին նպատակների համար: Մշակված տեղեկությունները կարող են ներառել՝ (1) Ձեր «BlackBerry» ID-ն կամ այլ համապատասխան հաշվի ID, գաղտնագիր (գաղտնագրեր),  վավերականացման սիմվոլներ կամ այլ երաշխավորագրեր՝ յուրաքանչյուր նման երրորդ կողմի ծառայության կամ այլ հաշվի(հաշիվների) համար, որոնք Դուք կարող եք ընդգրկել Ձեր «BBM Solution»-ի հետ,  (2) Ձեր հաշվի հատկագրին վերաբերող տեղեկությունները (օրինակ՝ « BlackBerry» ID-ն, Ձեր ցուցադրվող նկարը, անունը, անձնական հաղորդագրությունը, մատչելիույթան կարգավիճակը, երկիրը, ժամային գոտին, առանձնահատուկ սարքի նույնացուցիչները, և այլն), (3) սարքի վրա եղած կոնտակտային տվյալները,  (4) Ձեր կողմից Ձեր ծրագրաշարի հաշվի հետ կապված երրոդ կողմի կիրառումների կամ ծառայությունների նախանշան, և (5) աշխատաշրջանի տվյալներ, որոնք առաջանում են Ձեր կողմից օգտագործված երրորդ կողմի կիրառումների կամ ծառայությունների արդյունքում, որոնք Դուք կապակցել եք Ձեր ծրագրաշարի հաշվի հետ (օրինակ՝ լավագույն հաշիվները, որոնց Դուք հասել եք՝ երրորդ կողմին կապակցված խաղում կամ Ձեր ծրագրաշարի հաշվի հատկագրի տուփում, ակնթարթային հաղորդագրությունների տվյալներ, որոնք առաջանում են ակնթարթային հաղորդագրությունների  զրույցների արդյունքում, որոնք Դուք նախաձեռնում եք կապակցված երրորդ կողմի կիրառման կամ ծառայության մեջ, որը դյուրացվել է ծրագրաշարի ակնթարթային հաղորդագրությունների գործունակության միջոցով և այլն): Դուք նաև լիազորում եք «BlackBerry»-ին՝ անձնական տեղեկությունները բացահայտել երրորդ կողմի համապատասխան ծառայություն մատուցողներին  (ներառյալ հեռարձակման ծառայություններ տրամադրողներին)՝ ակտիվացման, հաշիվ ներկայացնելու, պայմանների ապահովման, ծառայության, պահպանման և  ապագործունացման նպատակներով: Երրորդ կողմի նման ծառայությունները, որոնք մատչելի են դարձվում, «BlackBerry»-ի հսկողության տակ չեն: Եթե Ձեր անձնական տեղեկությունները բացահայտվեն Ձեր հեռարձակման ծառայություններ տրամադրողին կամ երրորդ կողմին, որոնց ապրանքները կամ ծառայություններն  օգտագործվում են Ձեր «BBM Solution»-ի հետ, ապա այն նման երրորդ կողմերի կիրառելի համաձայնագրի (համաձայնագրերի) և գաղտնիության քաղաքականությունների խնդրո առարկա կդառնա, և Դուք պետք է վերստուգեք նման պայմանները՝ մինչ երրորդ կողմի ծառայությունները կամ երրորդ կողմի ծրագրաշարն օգտագործելը: Դուք պետք է վերստուգեք Ձեր սարքի ծրագրաշարի  և ծրագրաշարի օգնության մենյուի ընտրանքները՝ նման երրորդ կողմի ծառայությունների և երրորդ կողմի ծրագրաշարի մասին ավելին իմանալու  համար և, որտեղ կիրառելի է, հարմարեցնել երաշխավորված թույլտվություններ և մատչելի կառավարում:

(զ)         Թխուկներ (քուքիներ) և նմանատիպ տեխնոլոգիաներ:  «BlackBerry Group of Companies»-ը կարող է օգտագործել «թխուկներ» (Ձեր սարքի մեջ պահվող փոքր տվյալներ) կամ նմանատիպ գործիքներ՝ օգտագործելով անանուն տեղեկություններ՝ հնարավորություն տալով Ձեզ մուտք գործել որոշակի ծառայություններ՝ պաշտպանելու և՛ Ձեզ և՛ «BlackBerry»-ին, օգնության միջոցով ծառայություններից օգտվելն ավելի դյուրին դարձնելով օգտագործել կամ հարմարեցնել Ձեր փորձառությունը կամ վերլություծությունների դեպքում  օգնել մեզ հասկանալ, թե ինչպես են օգտագործողներն ընդունում մեր ծառայությունները և «BBM Solution»-ը, ինչպես նաև բարելավել դրանց առանձնահատկությունները:

(է)         Աջակցություն և որակի երաշխիք: Եթե Դուք աջակցության համար կապվեք «BlackBerry»-ի հետ կամ եթե  ախտորոշման  կամ այլ տեխնիկական տեղեկություններ ուղարկեք  «BlackBerry»-ին՝ էլ.փոստի կամ «BlackBerry»-ի կողմից  նման նպատակների համար նախատեսված մուտք գործելու գործիքների միջոցով, Դուք կհամաձայնեք, որ  «BlackBerry Group of Companies»-ը կարող է տեխնիկական տեղեկություններ հավաքագրել, ինչպես օրինակ՝ սարքի նույնացուցիչները, սարքաշարի ID-ն և մոդելի համարը, հիշողության կարգավիճակը,  գործավար համակարգը և միջավայրի մասին տեղեկությունները, մատկոցի վիճակը, Wi-Fi/WLAN, ռադիո կամ անլար ուժը և կապերը, տեղադրված գործադիրների ցանկը, գործադիրի օգտագործմանը վերաբերող տեղեկությունները, տվյալների աշխատանքին և սարքի կազմաձևին վերաբերող ընթացքները, համակարգային իրադարձությունը և այլ տեղեկություններ, որոնք վերաբերվում են Ձեր սարքին և դրա ծրագրաշարի վիճակին, որը կարող է օգտակար լինել ախտորոշիչ նպատակների համար: Նման տեղեկությունները կօգտագործվեն անսարքությունների շտկման,  սպասառուի աջակցման, ծրագրաշարի թարմացումների և «BlackBerry»-ի ապրանքների և ծառայությունների բարելավման նպատակներով՝ «BlackBerry»-ի գաղտնիության քաղաքականության համաձայն: Եթե վերլուծությունում նշվի, որ երրորդ կողմի ապրանք է ներառված, «BlackBerry»-ն կարող է որոշակի ախտորոշիչ և տեխնիկական տեղեկություններ ուղարկել  երրորդ կողմի ապրանք վաճառողին՝ որպես անսարքությունների շտկման գործընթացի մի մաս: Դուք ընդունում և համաձայնվում եք, որ  «BlackBerry»-ի և դրա ծառայություններ մատուցողների հետ արված հեռախոսազանգերը կարող են ձայնագրվել վերապատրաստման, որակի երաշխավորման, սպասառուների ծառայությունների և հղման նպատակներով:

(ը)         Հաղորդագրությունների պահպանում: «BBM Solution»-ի կողմից առաքված հաղորդագրությունների բովանդակությունները «BlackBerry»-ի կողմից  չեն պահպանվում և չեն արխիվացվում նորմալ գործունեության ընթացքում: «BBM»-ի հաղորդագրությունները սպասարկիչներին են ուղարկվում  տվյալների ծառայության միջոցով, որոնք գործում են «BlackBerry»-ի կողմից կամ դրա անունից և ուղարկվում են հասցեատիրոջը (հասցեատերերին), եթե նա (նրանք) առցանց է (են): Երբ որ հաղորդագրությունն ուղարկվում է , այն այլևս չի մնում մեր սպասարկիչներում: Եթե հասցեատեր(եր)ն առցանց չէ (չեն), չառաքված հաղորդագրությունը պահվում է «BlackBerry»-ի կողմից կամ նրա անունից գործող սպասարկիչներում, մինչև որ այն առաքվի մինչև երեսուն (30) օր, որից հետո չառաքված հաղորդագրությունը կարող է ջնջվել մեր սպասարկիչներից: Ցանկացած առաքված հաղորդագրության բովանդակությունը չի պահվում կամ պահպանվում «BlackBerry»-ի կողմից և ուղղակիրոեն պահվում է ուղարկողի և ստացողի սարքում, եթե այն օգտագործողների կողմից չի ջնջվում: Չնայած վերը նշվածին, «BlackBerry»-ն կարող է պահել  գործարքային մանրամասնությունները, որոնք կապված են հաղորդագրությունների և սարքերի հետ (օրինակ՝ ամսաթվի և ժամի կնքման տեղեկությունները, որոնք կապված են հաջողությամբ ուղարկված հաղորդագրությունների հետ, նաև այն սարքերի մասին, որոնք ներառված են հաղորդագրություններում), ինչպես նաև ցանկացած այլ տեղեկատվություն, որը  «BlackBerry»-ն օրինական կերպով ստիպված է հավաքագրել: Այն հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են «BBM Solution»-ի միջոցով, առաքվելուց հետո կարճ ժամանակահատվածում պահվում են մեր սպասարկիչներում, սակայն կարճ ժամանակ անց ջնջվում և հանվում է ցանկացած նույնականացնող տեղեկատվություն՝ պահպանման մեր ընդհանուր քաղաքականությունների համաձայն:

(թ)        Միջազգային փոխանցումներ:  Դուք համաձայնվում եք, որ տրամադրելով«BBM Solution»-ին (ներառյալ «ամպային»  և հեռակա մատչելիություն, պահպանման գործունակություն),  «BlackBerry Group of Companies»-ին կարող է մշակել տվյալներ, որոնք որոշ դեպքերում կարող են անձնական տեղեկություններ և հաղորդակցության բովանդակություն պարունակել, այն սպասարկիչներում, որոնք գործում են «BlackBerry Group of Companies»-ի կողմից կամ դրա անունից՝ օգտագործողների բնակության երկրի ներսում կամ դրանից դուրս, ներառյալ Կանադան, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը կամ Եվրոպական Տնտեսական Գոտու այլ երկրները, Սինգապուրը և Ասիա-Խաղաղօվկիանոսյան  շրջանի այլ երկրները,Արաբական Միացյալ Էմիրությունները կամ Մերձավոր Արևելքի այլ երկրները,  կամ այլ երկրներ, որտեղ կան հաստատություններ, որոնք գործում են  «BlackBerry Group of Companies»-ի կողմից կամ դրա անունից: Եթե օգտագործողները Եվրոպական Տնտեսական Գոտու  կամ այլ երկրի բնակիչներ են, որի համար համաձայնություն է պետք՝ տվյալ երկրից կամ շրջանից դուրս անձնական տեղեկություններ փոխանցելու համար, Դուք թույլատրում և համաձայնվում եք նման մշակմանը և երաշխավորում, որ Դուք՝ համապատասխան օրենքի համաձայն  Ձեր օգտագործողներից ձեռք եք բերել բոլոր անհրաժեշտ համաձայնությունները՝ այդկերպ գործելու համար:

20.        Օգտագործողի տվյալներ:  Բացի  Մաս 19-ի կողմից լիազորված որևէ բացահայտման, Դուք և Ձեր օգտագործողները թույլատրում և համաձայնվում եք, որ «BlackBerry Group of Companies»-ը կարող է մատչել, պահպանել և բացահայտել Ձեր և Ձեր օգտագործողների տվյալները, ներառյալ անձնական տեղեկություններ, մեր հաղորդակցության բովանդակությունները կամ տեղեկություններ Ձեր «BBM Solution»-ի գործունակության օգտագործման և այն ծառայությունների կամ ծրագրաշարի ու սարքաշարի մասին, որոնք օգտագործվում են Ձեր «BBM Solution»-ի հետ համատեղ, որտեղ մատչելի է «BlackBerry»-ին («Օգտագործողի տվյալներ»), երրորդ կողմերին, ներառյալ արտասահմանյան և տեղական կառավարական միավորումները՝  առանց Ձեզ ծանուցում տրամադրելու՝ համաձայն այն երկրների օրենքների, որտեղ տեղակայված են «BlackBerry Group of Companies»-ը և դրա ծառայություն տրամադրողները, այլ գործընկերները և մասնաճյուղերը՝ (1) ենթարկվելու օրինական գործընթացներին կամ հարկադրաբար կիրառելի կառավարական հայցերին կամ ինչպես այլ կերպ պահանջվում է օրենքով, (2) համագործակցելու երրորդ կողմերի հետ՝ հետաքննելու սույն համաձայնագրի խախտման գործողությունները, կամ (3) համագործակցելու Համացանցի ծառայություններ տրամադրողների, ցանցերի կամ հաշվիչ հաստատությունների ադմինիստրատորների հետ՝ սույն համաձայնագիրը հարկադրաբար կիրառելու համար: Դուք երաշխավորում եք, որ Ձեր օգտագործողներից ձեռք եք բերել բոլոր անհրաժեշտ համաձայնությունները՝ համապատասխան օրենքի համաձայն՝ «BlackBerry Group of Companies»-ին բացահայտելու օգտագործողների տվյալները և որպեսզի «BlackBerry Group of Companies»-ն հավաքագրի, օգտագործի, մշակի, փոխանցի և/կամ բացահայտի օգտագործողի նման տվյալներ, ինչպես նկարագրվեց վերևում:

21.        Նշանակում և լիազորությունների փոխանցում:  « BlackBerry»-ն կարող է սույն համաձայնագիրը փոխանցել՝ առանց Ձեզ ծանուցելու: Դուք չեք կարող սույն համաձայնագիրը փոխանցել՝ առանց «BlackBerry»-ի կողմից նախօրոք ամբողջական կամ մասամբ  տրված համաձայնության (նման բովանդակությունը կարող է պահվել կամ կանխորոշվել «BlackBerry»-ի հայեցողությամբ) և որևէ նշանակում առանց «BlackBerry»-ի կողմից նախապես ձեռք բերված գրավոր համաձայնության անվավեր կհամարվի և օրենքի ուժ չի ունենա:  «BlackBerry»-ն կարող է ուղղակիորեն կատարել սույն համաձայնագրի ներքո եղած բոլոր պարտավորությունները կամ կարող է մի քանի կամ բոլոր պարտավորությունները կատարել իր կապալառուների և ենթակապալառուների միջոցով:

22.        Ծանուցումներ:   Բացառությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն համաձայնագրով, դրա ներքո եղող բոլոր ծանուցումները կամ այլ հաղորդակցությունները կհամարվեն պատշաճ կերպով տրված, երբ գրավոր ներկայացվեն և անձամբ տրվեն փաստաթղթեր առաքողի կողմից կամ  փոստում դեպոզիտ արված, կանխավճարային փոստային ծախսերով արված, գրանցված փոստային հասցեով կամ դրա համարժեքով, վերադարձի անդորրագրի հայցով և հասցեագրված Ձեզ՝ Ձեր կողմից  «BlackBerry»-ին տրամադրված հաշվի ներկայացման հացեով և հասցեագրված «BlackBerry UK Limited»-ին՝ 200 Bath Road, Slough, Berkshire, United Kingdom SL1 3XE հասցեով, ուղղված  Գործադիր տնօրենին: Բացի վերոշարադրյալից, «BlackBerry»-ն կարող է, իր ընտրութամբ,  Ձեզ էլեկտրոնային եղանակով սույն համաձայնագրի համաձայն ծանուցում ուղարկել: Ձեզ ուղարկված էլեկտրոնային ծանուցումները կհամարվեն պատշաճ կերպով տրված, երբ փոխանցվեն Ձեր կողմից «BlackBerry»-ին տրամադրված էլ.հասցեով և եթե Դուք «BlackBerry»-ին նման հասցե չեք տրամադրել, ծանուցումները կարող են պատշաճ կերպով տրամադրվել, երբ  տեղակայվեն http://www.blackberry.com/legal/ հասցեում:

23.        Ֆորս Մաժոր. Ոչ այս համաձայնագրի որևէ դրույթ և ոչ էլ որևէ կողմ  չի կարող սույն համաձայնագրում պարտականությոնները չկատարած համարվել  իր պարտավորությունները կատարելու ձախողման դեպքում՝ իր ողջամիտ կառավարումից դուրս եղած պատճառներով, որի հետ Դուք համաձայնվում եք, ներառում է այն դեպքերը, որոնք նշված են Մաս 17(a)(2)-ում: Այս դրույթը ոչ մի կողմի դեպքում չի մեկնաբանվի որպես գոյություն ունեցող որևէ պարտավորության չկատարում՝ սույն համաձայնագրի ներքո մյուս կողմին վճարումներ կատարելու համար:

24.        Ընդհանուր

(ա)       Երրորդ կողմի շահառուներ:  «BlackBerry»-ի մասնաճյուղերը և դրանց նախագահները, պաշտոնյաները և աշխատակիցները նկատի կառնվեն որպես երրորդ կղմի շահառուներ այս համաձայնագրի այն մասերի նպատակներով, որոնք վերնագրված են՝ «Վթարային ծառայություններ» (Մաս 8), «Պատասխանատվություն Ձեր «BBM Solution»-ի համար» (Մաս 16), «Պատասխանատվության պայմանագրային սահմանափակումներ»  (Մաս 18) և «Երաշխիքից հրաժարում»  (Մաս 17)այնպես որ, կարծես դրանցից յուրաքանչյուրն այս համաձայնագրի մաս է կազմել՝ համաձայն այս Մասի և Պայմանագրի դրույթների (Երրոդ կողմի իրավունքներ)1999թ. Անգլիայի օրենքի համաձայն («Երրորդ կողմերի մասին օրենք»): Ծառայությունների բովանդակության մատակարարները երաշխիքների և սահմանափակումների երրորդ կողմի շահառուներ են՝ բովանդակության իրենց կիրառմամբ, որոնք սահմանված են « BBM Solution-ի օգտագործման կանոններ» -ում (Մաս 2) և «Մտավոր սեփականություն»-ում (Մաս 9) այնպես որ, կարծես դրանցից յուրաքանչյուրն այս համաձայնագրի մաս է կազմել՝ համաձայն այս Մասի և երրորդ կողմերի մասին օրենքի:  Բացի սույն համաձայնագրում այլ  առանձնահատուկ կերպով  սահմանված լինելուց, ցանկացած անձ, ով այս համաձայնագրի կողմ չի հանդիսանում, սույն համաձայնգրով կամ երրոդ կողմի օրենքով նրան իրավունքներ չեն վերապահվում:Եթե Դուք ծրագրաշարը ձեռք եք բերել Apple-ի iTunes խանութից, ապա Դուք հաստատում  և համաձայնվում եք, որ Apple Inc.-ը և դրա դուստր ձեռնարկությունները սույն համաձայնագրի երրորդ կողմի շահառուներն են և Ձեր՝ սույն համաձայնագիրն ընդունելու դեպքում  Apple-ը և դրա դուստր ձեռնարկություններն իրավունք կունենան (և կհամարվեն ընդունած լինել նման իրավունքը) հարկադրաբար կիրառել սույն համաձայնագիրը Ձեր դեմ՝ որպես երրրոդ կողմի շահառու՝ Ձեր կողմից  iOS  հարթակում «BBM Solution»-ն օգտագործելու հետ կապված:  Դուք նաև հաստատում և համաձայնվում եք, որ Apple Inc.-ը և դրա դուստր ձեռնարկությունները պատասխանատու չեն «BBM Solution»-ի համար՝ հասցեագրելու «BBM Solution»-ի հետ կապված  որևէ պահանջ՝ Ձեր կամ երրորդ կողմից, որը   կվերաբերվի  «BBM Solution»-ին աջակցության տրամադրմանը կամ պահպանմանը: 

(բ)       Մերժում՝ չկատարման պատճառով.  Սույն համաձայնագրի ներքո ոչ մի կողմ չպետք է  որևէ իրավունքից հրաժարված կամ այն կորցրած համարվի, ձախողման, հետաձգման կամ որևէ այլ իրավական կամ անաչառ սկզբունքի հիմքով, եթե նման հրաժարումը չի կատարվել տվյալ կողմի անունից լիազորված կողմի գրավոր ստորագրությամբ՝ ում դեմ ձգտում են հարկադրաբար կիրառել տվյալ հրաժարումը: Սույն համաձայնագրի որևէ դրույթից հրաժարումը, կամ որևէ դրույթի խախտումը հրաժարում չի համարվի:

(գ)        Գոյատևում: Սույն համաձայնագրում պարունակվող ժամկետները, պայմանները և երաշխիքները, որոնք իրենց իմաստով և համատեքստով միտված են շարունակելու կատարումը, կշարունակեն այդպես գոյատևել  մինչև սույն համաձայնագրի կատարման ավարտը, չեղարկումը կամ ընդհատումը, ներառյալ երաշխավորության մասերը:

(դ)        Կառավարող օրենք և վեճերի լուծում:  ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՌԱՎԱՐՎԻ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՎԻ ԱՆԳԼԻԱՅԻ ԵՎ ՈՒԵԼՍԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ԲԱՑԱՌԵԼՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՔԻ ՈՐԵՎԷ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ: ԵԹԵ ԴՈՒՔ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՆԱԿԻՉ ԵՔ ԵՎ ԴՈՒՔ ՍՊԱՍԱՌՈՒ ԵՔ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՊԱՍԱՌՈՒՆԵՐԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԱՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՁԵԶ ՉՎԵՐԱԲԵՐՎԵԼ: Կողմերը համաձայնվում են, որ Միացյալ Ազգերի Կազմակերպության պայմանագրերի կոնվենցիան, որը վերաբերվում է Ապրանքների միջազգային վաճառքին, սույնով իր ամբողջականությամբ բացառվում է այս համաձայնագրում կիրառվելուց:  

Դուք անփոփոխ կերպով հրաժարվում եք որևէ առարկությունից, որը կատարվում է տեղի, համաժողովի անհարմարության կամ նմանատիպ հիմքով և անփոփոխ կերպով համաձայնվում եք մշակման ծառայությանը՝ փոստով կամ որևէ այլ ձևով, որը թույլատրվում է համապատասխան օրենքով և անփոփոխ կերպով համաձայնվում և փոխանցում եք Անգլիայում եղող դատարանների արդարատությանը, ինչպես նաև Դուք և «BlackBerry»-ն համաձայնվում եք տվյալ դատարանների անձնական իրավասությանը: Եթե Ձեր երկրի դատարանները Ձեզ թույլ չտան համաձայնվել վերոնշյալ  արդադատության և տեղի հետ, ապա վեճերը, որոնք կծագեն սույն համաձայնագրի առնչությամբ, կլուծվեն Ձեր տեղական արդադատության վայրում: Կողմերը մասնավորպաես համաձայնվում են, որ վեճերը չեն լուծվելու երդվյալ ատենակալների դատարանում և սույնով հրաժարվում են երդվյալ ատենակալների դատարանի բոլոր իրավունքներից՝ որևէ հարցով, որը կապված է կամ բխում է սույն համաձայնագրից: Կողմերի միջև ոչ մի վեճ, կամ Ձեզնից բացի այլ անձի ներառմամբ, չի կարող համակցվել կամ կապակցվել միասին՝ առանց «BlackBerry»-ի կողմից նախօրոք տրված գրավոր համաձայնության: 

Վերոշարադրյալում ոչինչ չի կարող կանխել որևէ կողմի հասնելու որևէ իրավասու դատական ատյանի կարգադիր կամ այլ անաչառ  դատական պաշտպանության միջոցի: Մասնավորապես, «BlackBerry»-ն իրավունք ունի օրինական կամ անաչառ դատավարություն սկսել , ներառյալ այն դատավարությունները, որոնք դատական պաշտպանության կարգադիր միջոցի են դիմում (կամ դատական պաշտպանության նման համարժեք միջոցի՝ Ձեր երկրում) դատական կարգով՝ հայցերի կամ վեճերի համար, որոնք վերաբերվում են՝ (1) գումարի չափի, որը Դուք պարտք եք «BlackBerry»-ին՝ կապված «BBM Solution»-ի՝ Ձեր կողմից ձեռք բերման հետ կամ դրա որևէ մասի, եթե կիրառելի է, և(2) Ձեր կողմից սույն համաձայնագրի «Ձեր  BBM Solution-ի օգտագործման կաննոները» (Մաս  2), «Ծրագրաշարի օգտագործումը» (Մաս 3), « Մտավոր սեփականություն» (Մաս 9), «Արտահանում, ներմուծում և օգտագործման սահմանափակումներ և ԱՄՆ կառավարության արտոնագրեր» (Մաս 10), «Անվտանգություն, հաշիվներ և գաղտնագրեր» (Մաս11), «Գաղտնիություն և ոչ հակադարձ տեխնոլոգիաներ» (Մաս 12), և «Դադարեցման ազդեցությունը» (Մաս 15) վերնագրված բաժինների խախտմանը կամ խախտման վտանգին: ԵԹԵ ԴՈՒՔ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՆԱԿԻՉ ԵՔ, ԵՎ ԵԹԵ ԴՈՒՔ ՍՊԱՍԱՌՈՒ ԵՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍՊԱՍԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԱՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՑ ՑԱՆԿԱՑԱԾ ՇԵՂՈՒՄ ՍՊԱՍԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԿԱՐՈՂ Է ՁԵԶ ՉՎԵՐԱԲԵՐՎԵԼ: ԵԹԵ ԴՈՒՔ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ԲՆԱԿԻՉ ԵՔ ԵՎ ՍՊԱՍԱՌՈՒ ԵՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԱՊԱ ՁԵՐ ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԿԱՐԳԻՆ՝ (ԵԽ)՝ ԹԻՎ  44/2001՝ 2000Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՈՐՈՇՄԱՄԲ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ, ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԻՐԱՌՄԱՄԲ, ՉԵՆ ԱԶԴՎԻ:

(ե)        Առանձնացում:  Այնքանով, որքանով սույն համաձայնագրի որևէ մաս, հոդված, դրույթ կամ նախադասություն կամ դրա որևէ մաս  («Մաս») որևէ երկրի իրավազոր մարմնի կողմից սահմանվում է որպես անօրինական, անվավեր կամ հարկադիր կատարման ոչ ենթակա, ապա այդ մասի նման որոշման վրա ազդեցություն չի ունենա  (1)սույն համաձայնագրի  տվյալ մասի օրինականությունը, վավերականությունը կամ հարկադիր կատարման ենթակա լինելը կամ (2) այդ մասի օրինականությունը, վավերականությունը կամ հարկադիր կատարման ենթակա լինելը՝ որևէ այլ արդադատության համակարգում, և տվյալ մասը կսամանափակվի, եթե հնարավոր է և համապատասխանաբար կառանձնացվի, եթե անհրաժեշտ է՝ այն չափով, որքանով պահանջվում է՝ համաձայնագիրը վավեր և հարկադիր կիրառման ուժ ունեցող դարձնելու համար:

(զ)        Լեզու:  Եթե սույն համաձայնագիրը թարգմանվի անգլերենից բացի մեկ այլ լեզվով, անգլերեն տարբերակը կգերակշռի  այնքանով, եթե առկա լինի որևէ բախում կամ հակասություն անգլերեն տարբերակի և թարգմանված տարբերակի իմաստների միջև: Եթե և միայն այն չափով, որքանով արգելված է Ձեր երկրի օրենքով, մնացած բոլոր տարաձայությունները, վեճերը, միջնորդությունները, իրավարարությունները կամ դատավարությունները, որոնք կապված են սույն համաձայնագրի հետ, պետք է անցկացվեն  անգլերեն լեզվով, ներառյալ ցանկացած նամակագրություն, բացահայտում, պնդում, գործի կազմում, պաշտպանություն, բանավոր դատաքննություն և հրամաններ կամ  դատական որոշումներ:

(է)        Համաձայնագիրն ամբողջությամբ:  Սույն համաձայնագիրը  (որն առ այս եղած ցանկացած լրացման նպատակով, կապված կլինի տվյալ լրացման խնդրո առարկայի հետ, կներառի այդ լրացման պայմանները) կազմված է կողմերի միջև ամբողջական համաձայնագրից՝ նկատի ունենալով դրա խնդրո առարկան, և չկան դրույթներ, պայմանավորվածություններ, հաղորդակցություններ,ներկայացուցիչներ, երաշխիքներ, պարտավորություններ, լրացուցիչ համաձայնագրեր կամ համաձայնագրեր կողմերի միջև, որոնք վերաբերվում են սույն համաձայնագրում սահմանված ծրագրաշարից բացի մեկ այլ ծրագրաշարի: Չնայած վերոշարադրյալին, կողմերի միջև եղած այլ համաձայնագրերը կարող են կառավարել Ձեր  «BBM Solution»-ի մյուս հատվածները: Սույն համաձայնագիրը փոխարինում է որևէ նախկին կամ արդի դրույթների, պայմանավորվածությունների, հաղորդակցությունների, ներկայացուցիչների, երաշխիքների, պարտավորությունների, լրացուցիչ համաձայնագրերի կամ համաձայնագրերի՝ կողմերի միջև ՝ գրավոր կամ բանավոր, որոնք վերաբերվում են դրա խնդրո առարկային, և Դուք կարող եք հաստատել , որ Դուք չեք ապավինել վերոնշյալներից ոչ մեկին, երբ համաձայնվել եք ստորագրել սույն համաձայնագիրը: Սույն համաձայնագիրը կարող է ցանկացած ժամանակ բարեփոխվել՝ կողմերի միջև փոխադրաձ համաձայնության դեպքում: Բացի այն դեպքերից, երբ « BlackBerry»-ին ուղղակիորեն խանգարում է համապատասխան օրենքը, «BlackBerry»-ն հետագայում իրեն իրավունք կվերապահի՝ իր իսկ հայեցողությամբ, փոփոխություններ կատարել սույն համաձայնագրում ՝ ենթադրվող հիմքերով, ներառյալ արտացոլելու փոփոխությունները՝  օրենքի պահանջով (ներառյալ փոփոխություններ՝ երաշխավորելու սույն համաձայնագրի դատական կարգով հարկադրաբար կիրառվելու հնարավորությունը) կամ բիզնես  գործունեության փոփոխություններ՝ Ձեզ փոփոխության ողջամիտ ծանուցում տրամադրելով՝ կամ էլեկտրոնային (ինչպես վերևում քննվեց՝ ծանուցման դրույթում) կամ փոփոխության ծանուցում հղելով  http://www.blackberry.com/legal -ին, և Դուք կանոնավոր կերպով կդիտարկեք կայքը՝ տեսնելու փոփոխությունները: Եթե Դուք շարունակեք «BBM Solution»-ն օգտագործել ծանուցումն ստանալու օրվանից սկսած ավելի քան վաթսուն (60) օր, ապա կենթադրվի, որ Դուք պետք է որ ընդունած լինեք այդ փոփոխությունները: Եթե Դուք մտահոգություն ունեք այդ փոփոխությունների վերաբերյալ, խնդրում ենք կապվել  legalinfo@blackberry.com  էլ. հասցեով՝ փոփոխությունների ծանուցումն ստանալուց հետո վաթսուն  (60) օրվա ընթացքում, որոնք Ձեզ են տրվել՝ հարցնելու Ձեր ընտրանքների մասին:

(ը)        Համապատասխանություն օրենքների հետ:  Դուք, Ձեր հաշվին պետք է ձեռք բերեք և պահպանեք բոլոր արտոնագրերը, գրանցումները և հաստատումները, որոնք պահանջվում են կառավարական մարմինների կողմից կամ համապատասխան օրենքով ՝ Ձեր երկրում սույն համաձայնագրի կամ դրա հետ կապված արտոնագրի համաձայնագրերի ձևակերպման և իրականացման համար: Մասնավորապես և կասկածի տեղիք չտալու համար, «BBM Solution»-ի տեղադրման և օգտագործման ժամանակ Դուք պետք է համապատասխանեք բոլոր համապատասխան օրենքներին և հրահանգներին, ներառյալ ձեռք բերելու ցանկացած անհրաժեշտ արտոնագիր, գրանցում կամ հաստատում՝ իրավազոր կառավարական մարմնից՝ որևէ ծրագրաշարի ներմուծման կամ օգտագործման համար, որը պարունակում է կոմերցիոն գաղտնագրում կամ այլ անվտանգության գործառույթներ, որոնք պահանջվում են համապատասխան օրենքներով: Դուք պետք է «BlackBerry»-ին երաշխիներ և պաշտոնական փաստաթղթեր տրամադրեք, որոնք  «BlackBerry»-ն պարբերաբար կարող է խնդրել՝ ստուգելու Ձեր համապատասխանությունն այդ պարտավորության հետ: Առանց վերոշարադրյալի սահմանափակման, քանի որ որոշակի ծառայություններ և երրորդ կողմի ծառայություններ կարող են գլոբալ կերպով մատչելի լինել, եթե Դուք ընտրեք այդ ծառայությունները կամ երրորդ կողմի ծառայությունները մատչել «BlackBerry»-ի կամ համապատասխան երրորդ  կողմի ծառայության կողմից նշված և հասանելի դարձված տեղանքից բացի մեկ այլ տեղանքում, ապա Դուք այն կանեք Ձեր իսկ նախաձեռնությամբ և Դուք պատասխանատու կլինեք համապատասխանելու բոլոր օրենքներին և հրահանգներին, ներառյալ նրանք, որոնք կապված են համապատասխան ծառայության կամ երրորդ կողմի ծառայության և կապակցված բովանդակության, երրոդ կողմի ապրանքների կամ ծրագրաշարի արտահանման, ներմուծման, օգտագործման, փոխանցման և/կամ հաղորդակցման հետ: Բացի այդ, « BlackBerry»-ն փաստեր չի ներկայացնում, որ «BBM Solution»-ը և երրորդ կողմի ապրանքները, որոնք կապված են կամ հասանելի են դարձվել  ծառայության (ծառայությունների) միջոցով, համապատասխանում են կամ մատչելի են բոլոր տեղանքներում օգտագործվելու համար: Դուք համաձայնվում եք, որ Դուք չեք ներբեռնի կամ որևէ այլ կերպ չեք մատչի ծրագրաշարը կամ երրորդ կողմի ապրանքները, կամ չեք փորձի այդպես անել այն տեղանքներից, որտեղից դա անելը անօրինական կհամարվի: Չսահամանափակելով վերոնշյալը, եթե համապատասխան օրենքն արգելում է Ձեզ վիդեո և/կամ ձայնային զանգի առանձնահատկությունների օգտագործումը, ինչպիսիք են «BBM Solution» վիդեո կամ ձայնային զրույցի գործունակությունը, ներառյալ եթե հավասարազոր, վիդեո կամ ինտերնետի վրա հիմնված գործունակությունը չի թույլատրվում Ձեր երկրում, որովհետև Դուք  սահմանաված տարիքային սահամանփակումից ավելի փոքր տարիքի եք կամ վթարային ծառայությունների հետ կապված օրենքների պատճառով, ապա չեք կարող ներբեռնել կամ օգտագործել «BBM Solution»-ի այս առանձահատկությունները կամ ապրանքերը և/կամ վթարային ծառայություններից օգտվելու համար այլընտրանքային համաձայություններ ձեռք բերելը  Ձեր պատասխանատվությունն է:

(թ)       Ներառող իմաստներ:    «Ներառել» կամ  «ինչպես օրինակ» տերմինները  պետք է մեկնաբանվեն որպես  «ներառում է առանց սահմանափակման» և «ինչպես օրինակ՝ առանց սահմանափակման» իմաստներով, ինչպես որ տվյալ դեպքը կարող է լինել:

ԵԹԵ ԴՈՒՔ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐԵՎԷ ՀԱՐՑ ԿԱՄ  ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ «BLACKBERRY»-Ի ՀԵՏ՝  legalinfo@blackberry.com ԷԼ. ՀԱՍՑԵՈՎ:

Բացի Ձեր անձնական տեղեկություններն օգտագործելուց, ինչպես սահմանված է համաձայնագրում և  «BlackBerry»-ի գաղտնիության քաղաքականությունում  (տես՝ www.blackberry.com/legal), Դուք և Ձեր լիազորված օգտագործողները համաձայնվում, լիազորում և համաձայնվում եք Ձեր և Ձեր լիազորված օգտագործողների անձնական տեղեկությունների մշակմանը, ինչպես  սահմանված է  համապատասխան օրենքներով՝ «BlackBerry Group of Companies»-ի և դրա ծառայություն մատուցողների կողմից՝ համաձայն այն նպատակների և դրանց հետ միասին, որոնք թույլատրված են սույն համաձայնագրի և «BlackBerry»-ի գաղտնիության քաղաքականության ներքո, ներառելով համաձայնությունը, լիազորումը և համաձայնվելը հետևյալին՝ «BlackBerry Group of Companies»-ի և դրա ծառայություն մատուցողների կողմից՝ կապված այն առանձնահատկությունների կամ ծառայությունների հետ, որոնք ապավինում են տեղանքի տեղեկատվությանը՝ օգտագործելով GPS կամ նմանատիպ արբանյակային ծառայություններ (որտեղ մատչելի է) կամ  բաց տարածքում  Wi-Fi-ի մատչելիության կետեր կամ բջջային աշտարակների տեղանքներ և նրանք, որոնք կարող են ներառել տեղանքի վրա հիմնված մարկետինգ և գովազդ: Օրինակ՝ որտեղ հասանելի է «BBM Solution»-ի որոշակի առանձնահատկություններ  կարող են Ձեզ հնարավորություն ընձեռել Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկությունը համօգտագործել  Ձեր կոնտակտների հետ, կամ տեղակայել կամ Ձեզ հաղորդագրություն ուղարկել: «BlackBerry Group of Companies» նման տեղեկատվությունը չի պահում այն ձևով, որն անձնապես նույնականացնում է օգտագործողին և կարող է  նմանատիպ տեղեկատվությունն օգտագործել՝ Ձեզ տրամադրելու և բավարարելու տեղանքի վրա հիմնված ծառայություններ՝« BlackBerry Group of Companies»-ի կողմից կամ անունից կամ նրանք, որոնք օգտագործվում են Ձեր «BBM Solution»-ի կողմից և  տրամադրվում են երրորդ կողմի ծառայությունների կողմից: «BlackBerry Group of Companies»-ը կարող է նաև օգտագործել նմանատիպ տեղեկատվությունը՝ ստեղծելու տվյալներ, որոնք միավորվել կամ անանուն են դարձվել՝ տրամադրելու տեղեկատվության վրա հիմնված և տեղանքի նրբություններին համապատասխան գովազդ: Երբ Դուք օգտագործում եք երրորդ կողմի ծառայություններ, որոնք օգտագործում կամ տրամադրում են տեղանքին վերաբերող տվյալներ, Դուք ենթակա եք և պետք է վերստուգեք նման երրորդ կողմի պայմանները և գաղտնիության քաղաքականությունը, որը վերաբերվում է տեղանքի տվյալների օգտագործմանը՝ նման երրոդ կողմի ծառայությունների կողմից, և Դուք պետք է համապատասխան ուշադրություն դրսևորեք՝ մինչ Ձեր տեղանքին վերաբերող տեղեկություններն այլոց բացահայտելուն  համաձայնվելը: 

Համաձայնություն՝ հավաքագրելու, օգտագործելու, մշակելու, փոխանցելու, պահելու ևբացահայտելու  ( Հավաքական կերպով՝ «Մշակում» կամ «Մշակելը») տեղեկատվությունը:

Այն անձնական տեղեկություններին, որոնք մշակվել են «BlackBerry Group of Companies»-ի և դրա ծառայություն մատուցողների կողմից,կվերաբերվեն «BlackBerry»-ի գաղտնիության քաղաքականության համաձայն (որը սույն հղումով միավորված է այս Համաձայնագրում և որը կարելի է տեսնել  www.blackberry.com/legal կայքէջում կամ ձեռք բերել legalinfo@blackberry.com էլ. հասցեի միջոցով): Եթե Դուք Եվրոպական Միության կամ Երոպական Տնտեսական գոտու երկներից որևէ մեկում եք ապրում, որտեղ կիրառելի է , ինչ վերաբերվում է Ձեր տվյալներին, ապա տվյալները կարգավորողը «BlackBerry» ինքնուրույն իրավական միավորն է, ում հետ Դուք կնքել եք սույն համաձայնագիրը:

(ա)         Անձնական տեղեկություններ:   Ձեր՝ «BBM Solution»-ի (կամ դրա հետ կապված որևէ մասի) օգտագործումը, ներառյալ Ծրագրաշարի կամ կապակցված Հեռարձակման Ծառայությունների տեղադրումը և/կամ օգտագործումը կամ «BlackBerry» ID-ի ստեղծումը կարող են հանգեցնել Ձեզ վերաբերող անձնական տեղեկությունների մշակմանը, ինչպես սահմանված է համապատասխան օրենքով կամ եթե Դուք կորպորացիա կամ իրավաբանական անձի այլ տեսակ եք ներկայացնում, Ձեր աշխատակիցները և այլ անձինք, ում Դուք լիազորում եք օգտագործել Ձեր «BBM Solution»-ը՝ Ձեր անունից  (հավաքական կերպով՝ «Օգտագործողներ»)   «BlackBerry Group of Companies»-ի և դրա ծառայություն մատուցողների,  Ձեր հեռարձակման ծառայություններ մատուցողների և երրորդ կողմերի կողմից՝ Ձեր «BBM Solution»-ի հետ օգտագործվող ապրանքներով և ծառայություններով: Կախված օգտագործված ծառայություններից, անձնական ծառայությունները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անուն, նկարի տեղադրում, կարգավիճակ և անձնական հաղորդագրություններ, էլ.հասցե, հեռախոսահամար, լեզվի նախապատվություն, « BlackBerry» ID, հաշվի  վավեր հավատարմագրեր և կարգավորումներ, Սարքին վերաբերող տեղեկություններ (օրինակ՝ սարքի նույնացուցիչներ և սարքի մոդել), երկիր և ժամային գոտի, Հեռարձակման ծառայություններ մատակարարողին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև տեղեկություններ, որոնք վերաբերվում են Ձեր «BBM Solution»-ի  գործառնությանը և այն ծառայությունները կամ ծրագրաշարը և սարքաշարը, որոնք գործածվում են Ձեր «BBM Solution»-ի հետ համատեղ: Կախված  «BBM Solution»-ում առանձնահատկությունների մատչելիությունից,  հասցեագրքին վերաբերող տեղեկությունները, սարքի տեղադրման տվյալները,  օրացույցը, նկարները , հիշեցումները կարող են մատչելի լինել «BBM Solution»-ի միջոցով և մշակվել «BlackBerry»-ի կողմից՝ տրամադրելու այն  գործառնությունը, որն օգտագործում է այս տեղեկությունները՝ որպես «BBM Solution»-ի մի մաս կամ դրա հետ համատեղ (օրինակ՝ թույլ տալու Ձեզ «Recommend BBM» («Խորհուրդ տալ BBM»)էլ. նամակ կամ կարճ հաղորդագրություն ( SMS) ուղարկել՝ Ձեր հասցեագրքում եղած կոտակտ(ներ)ին: Դուք համաձայնվում եք, որ «BlackBerry Group of Companies»-ը կարող է հավաքագրել նման անձնական տեղեկություններն ուղղակիորեն Ձեզնից կամ դրանք ձեռք բերել  հեռարձակման ծառայություններ տրամադրողներից կամ երրորդ կողմերից այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օգտագործվում են Ձեր «BBM Solution»-ի հետ:  Եթե Դուք կորպորացիա կամ այլ իրավաբանական անձ եք ներկայացնում, Դուք պետք է երաշխավորեք, որ ձեռք եք բերել բոլոր անհրաժեշտ համաձայնությունները և լիազորությունը ՝ համաձայնվելու և սույն բաժնի  ներքո պահանջվող համաձայնությունները, քանի որ դրանք վերաբերվում են Ձեր՝ Օգտագործողներին վերաբերող տեղեկություններին, որը հավաքագրվում է նրանց կողմից Ձեր «BBM Solution»-ն օգտագործելու միջոցով:

(բ)        Նպատակներ:   Համաձայն «BlackBerry»-ի գաղտնիության քաղաքականության, անձնական տեղեկությունները կարող են մշակվել «BlackBerry Group of Companies»-ի և դրանց ծառայություններ տրամադրողների կողմից այն նպատակների համար, որոնք կապված են՝ (1) հասկանալու և բավարարելու Ձեր կարիքները և նախապատվությունները և դրանք Ձեզ տրամադրել Ձեր «BBM Solution»-ի և «BlackBerry» ID-ի հետ, (2) ստեղծելու նոր և զարգացնելու գոյություն ունեցող ապրանքները  և ծառայությունները, ներառյալ՝ դրանց վերաբերյալ Ձեզ հետ հաղորդակցվելը, (3) կառավարելու և զարգացանելու «BlackBerry Group of Companies»-ի բիզնեսը և գործողությունները, և (4)բավարարելու իրավական և կարգավորող պահանջները: Բացի այդ, «BlackBerry» կարող է  մատչելի դարձնել կամ Օգտագործողներին ուղարկել Ծրագրաշարի կամ «BlackBerry»-ի այլ ապրանքների և ծառայությունների, Երրորդ կողմի ծրագրաշարի, երրորդ կողմի բովանդակության կամ Երրորդ կողմի ծառայությունների և դրանց հետ կապված ապրանքների կամ ծառայությունների նորացումները կամ թարմացումները  կամ նորացումների կամ  թարմացումների ծանուցումները:

(գ)          «Ամպային» ծառայություններ:  Դուք ընդունում եք, որ «BBM Solution»-ը մատչելի է դարձնում  «ամպային» հաղորդագրությունները և այլ ծառայություններ, որոնք կարող են ներառել հեռակա մատչելիության, պահպանման կամ պահուստավորման գործառնություն, որը տրամադրվում է «BlackBerry Group of Companies»-ի կամ նրանց ծառայություն մատուցողների կողմից  և Դուք համաձայնվում եք, որ նման ծառայություններից օգտվելով , այն տեղեկությունները, որոնք Դուք կմուտքագրեք, կտրամադրեք կամ  կընդգրկեք նման ծառայությունների մեջ  (օրինակ՝ ցուցադրել անուններ և նկարներ, կարգավիճակի հաղորդագրություններ, կոնտակների ցուցակ կամ խմբերին վերաբերող տեղեկություններ, օրացույց կամ սարքի վրա եղող այլ տեղեկություններ, ինչպիսիք են առաջադրանքները և մեդիա նիշքերը)  կարող են մշակվել «BlackBerry Group of Companies»-ի կողմից՝  դյուրացնելու առաջարկվող ծառայությունները՝ համաձայն «BlackBerry»-ի հետ Ձեր համաձայնագր(եր)ի և Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ Դուք ունեք բոլոր համաձայնությունները՝  «BlackBerry»-ին նման տվյալներ տրամադրելու համար:

(դ)          Սոցիալական գործունակություն: «BBM Solution»-ը ներառում է «սոցիալական գործունակություն», որը Ձեզ թույլ է տալիս ինքներդ Ձեզ հայտնաբերելի դարձնել և կապվել այլ անձանց հետ և բարելավել կամ հզորացնել Ձեր՝ ծառայությունների կամ ծրագրաշարի, երրորդ կողմի ծրագրաշարի կամ երրորդ կողմի ծառայությունների  հետ ունեցած  փորձառությունը, որոնք ընդգրկված են սոցիալական գործունակության հետ, որը «BlackBerry»-ն մատչելի է դարձրել:Եթե Դուք նման գործունակություն եք օգտագործում, ապա Դուք համաձայնվում եք, որ Ձեր՝ այլոց հետ հաղորդակցվելու կամ կապվելու մատչելիությունը կարող է  ցույց տրվել այլոց և Ձեր հատկագիրը, անունները ցուցադրելը, նկարները ցուցադրելը, կարգավիճակի հաղորդագրությունները, անդամության կարգավիճակը և այլ նույնացուցիչներ կամ տեղեկություններ կարող են դիտվել և մեկնաբանվել նման անձնավորությունների կողմից: Օրինակ՝ եթե Դուք ծառայություն կամ երրորդ կողմի ծառայություն եք օգտագործում, որն ընդգրկված է «BBM»-ի սոցիալական  հարթակում, Դուք համաձայնվում եք, որ այնտեղ, որտեղ առկա է նման գործունակություն՝ (1) Ձեր «BlackBerry Messenger»-ի  կոնտակտները կարող են տեսնել, թե արդյոք Դուք օգտագործում եք նման ծառայություն կամ երրորդ կողմի ծառայություն, (2) Ձեր կոնտակտները կարող են տեսնել Ձեր հատկագիրը և ծրագրաշարն ու բովանդակությունը  (ինչպես օրինակ՝ խաղեր, երաժշտություն կամ այլ մեդիա նիշքեր՝ կախված ծառայությունից կամ երրորդ կողմի ծրագրաշարից), որը Դուք ներբեռնել եք, օգտագործում եք կամ որը մատչելի է համօգտագործվելու որպես Ձեր՝ ծառայության կամ երրորդ կողմի ծառայության օգտագործում, ինչպես նաև մեկնաբանությունները, որոնք Դուք կամ այլոք կատարում եք նրանց մասին (3)երբ Դուք մեկնաբանություններ եք կատարում Ձեր կոնտակների կամ նրանց կողմից ներբեռնված կամ օգտագործվող ծրագրաշարի կամ բովանդակության մասին՝ որպես նրանց՝ ծառայության կամ երրորդ կողմի ծառայության օգտագործում, Ձեզ վերաբերող տեղեկությունները (ինչպես օրինակ Ձեր մեկնաբանությունները, օգտագործողի հատկագրի անունը և նկարի ցուցադրումը) կարող է ցուցադրվել այդ անձնավորության այլ կոնտակտներին, և (4) ծառայությունը կամ երրորդ կողմի ծառայությունը կարող է ներառել մեքենայացված գործունակություն, որը վերլուծություններ է կատարում՝ առաջարկություններ ներկայացնելու, որոնք հիմնված կլինեն Ձեր նախընտրությունների և ծառայության կամ ծրագրաշարի օգտագործման վրա: Խնդրում ենք ստուգել կիրառելի կարգավորումների ընտրանքները՝ կիրառելի ծառայությունների կամ ծրագրաշարի մատչելի ընտրանքների համար՝ նման ծառայությունների կամ ծրագրաշարի մատչելիության կամ գաղտնիության կարգավորումները հարմարեցնելու համար:

(ե)          Ընդգրկում՝ երրորդ կողմի ծառայությունների հետ:  «BBM Solution» կարող է պահանջել, որպեսզի գործեն երրորդ կողմի ծառայությունները (օրինակ՝ հեռարձակման ծառայություններ): Եթե Դուք ընտրեք Ձեր «BBM Solution»-ն ընդգրկել կամ Երրորդ կողմի ծառայությունների հետ կապելու տարբերակը (օրինակ՝ ծառայություններ, որոնք դյուրացնում են Ձեր կողմից «BBM Solution»-ի օգտագործումը՝ սոցիալական  ցանցերի կամ երրորդ կողմից առաջարկվող այլ ծառայությունների հետ համատեղ), ապա Դուք կլիազորեք «BlackBerry»-ին՝ օգտագործել Ձեր երաշխավորագրերը՝ Ձեր անունից մատչելի լինելու երրորդ կողմի ծառայություններին և մշակելու Ձեր անձնական տեղեկությունները, որոնք վերաբերվում են երրորդ կողմի նման ծառայություններին, որպեսզի դյուրացվի Ձեր մուտքը նման երրորդ կողմի ծառայություններ՝ Ձեր անձնական և/կամ ներքին նպատակների համար: Մշակված տեղեկությունները կարող են ներառել՝ (1) Ձեր «BlackBerry» ID-ն կամ այլ համապատասխան հաշվի ID, գաղտնագիր (գաղտնագրեր),  վավերականացման սիմվոլներ կամ այլ երաշխավորագրեր՝ յուրաքանչյուր նման երրորդ կողմի ծառայության կամ այլ հաշվի(հաշիվների) համար, որոնք Դուք կարող եք ընդգրկել Ձեր «BBM Solution»-ի հետ,  (2) Ձեր հաշվի հատկագրին վերաբերող տեղեկությունները (օրինակ՝ « BlackBerry» ID-ն, Ձեր ցուցադրվող նկարը, անունը, անձնական հաղորդագրությունը, մատչելիության կարգավիճակը, երկիրը, ժամային գոտին, առանձնահատուկ սարքի նույնացուցիչները, և այլն), (3) սարքի վրա եղած կոնտակտային տվյալները,  (4) Ձեր կողմից Ձեր ծրագրաշարի հաշվի հետ կապված երրոդ կողմի կիրառումների կամ ծառայությունների նախանշանը, և (5) աշխատաշրջանի տվյալներ, որոնք առաջանում են Ձեր կողմից օգտագործված երրորդ կողմի կիրառումների կամ ծառայությունների արդյունքում, որոնք Դուք կապակցել եք Ձեր ծրագրաշարի հաշվի հետ (օրինակ՝ լավագույն հաշիվները, որոնց Դուք հասել եք՝ երրորդ կողմին կապակցված խաղում կամ Ձեր ծրագրաշարի հաշվի հատկագրի տուփում, ակնթարթային հաղորդագրությունների տվյալներ, որոնք առաջանում են ակնթարթային հաղորդագրությունների  զրույցների արդյունքում, որոնք Դուք նախաձեռնում եք կապակցված երրորդ կողմի կիրառման կամ ծառայության մեջ, որը դյուրացվել է ծրագրաշարի ակնթարթային հաղորդագրությունների գործունակության միջոցով և այլն): Դուք նաև լիազորում եք «BlackBerry»-ին՝ անձնական տեղեկությունները բացահայտել երրորդ կողմի համապատասխան ծառայություն մատուցողներին  (ներառյալ հեռարձակման ծառայություններ տրամադրողներին)՝ ակտիվացման, հաշիվ ներկայացնելու, պայմանների ապահովման, ծառայության, պահպանման և  ապագործունացման նպատակներով: Երրորդ կողմի նման ծառայությունները, որոնք մատչելի են դարձվում, «BlackBerry»-ի հսկողության տակ չեն: Եթե եր անձնական տեղեկությունները բացահայտվեն Ձեր հեռարձակման ծառայություններ տրամադրողին կամ երրորդ կողմին, որոնց ապրանքները կամ ծառայություններն  օգտագործվում են Ձեր «BBM Solution»-ի հետ, ապա այն նման երրորդ կողմերի կիրառելի համաձայնագրի (համաձայնագրերի) և գաղտնիության քաղաքականությունների խնդրո առարկա կդառնա և Դուք պետք է վերստուգեք նման պայմանները՝ մինչ երրորդ կողմի ծառայությունները կամ երրորդ կողմի ծրագրաշարն օգտագործելը: Դուք պետք է վերստուգեք Ձեր սարքի ծրագրաշարի  և ծրագրաշարի օգնության մենյուի ընտրանքները՝ նման երրորդ կողմի ծառայությունների և երրորդ կողմի ծրագրաշարի մասին ավելին իմանալու  համար և, որտեղ կիրառելի է, հարմարեցնել երաշխավորված թույլտվություններ և մատչելի կառավարում:

(զ)          Թխուկներ (քուքիներ) և նմանատիպ տեխնոլոգիաներ:  «BlackBerry Group of Companies»-ը կարող է օգտագործել «թխուկներ» (Ձեր սարքի մեջ պահվող փոքր տվյալներ) կամ նմանատիպ գործիքներ՝ օգտագործելով անանուն տեղեկություններ՝ հնարավորություն տալով Ձեզ մուտք գործել որոշակի ծառայություններ՝ պաշտպանելու և՛ Ձեզ և՛ «BlackBerry»-ին, օգնության միջոցով ծառայություններից օգտվելն ավելի դյուրին դարձնելով օգտագործել կամ հարմարեցնել Ձեր փորձառությունը կամ վերլություծությունների դեպքում  օգնել մեզ հասկանալ, թե ինչպես են օգտագործողներն ընդունում մեր ծառայությունները և «BBM Solution»-ը, ինչպես նաև բարելավել դրանց առանձնահատկությունները:

(է)          Աջակցություն և որակի երաշխիք: Եթե Դուք աջակցության համար կապվեք «BlackBerry»-ի հետ կամ եթե  ախտորոշման  կամ այլ տեխնիկական տեղեկություններ ուղարկեք  «BlackBerry»-ին՝ էլ.փոստի կամ «BlackBerry»-ի կողմից  նման նպատակների համար նախատեսված մուտք գործելու գործիքների միջոցով, Դուք կհամաձայնեք, որ  «BlackBerry Group of Companies»-ը կարող է տեխնիկական տեղեկություններ հավաքագրել, ինչպես օրինակ՝ սարքի նույնացուցիչները, սարքաշարի ID-ն և մոդելի համարը, հիշողության կարգավիճակը,  գործավար համակարգը և միջավայրի մասին տեղեկությունները, մատկոցի վիճակը, Wi-Fi/WLAN, ռադիո կամ անլար ուժը և կապերը, տեղադրված գործադիրների ցանկը, գործադիրի օգտագործմանը վերաբերող տեղեկությունները, տվյալների աշխատանքին և սարքի կազմաձևին վերաբերող ընթացքները, համակարգային իրադարձությունը և այլ տեղեկություններ, որոնք վերաբերվում են Ձեր սարքին և դրա ծրագրաշարի վիճակին, որը կարող է օգտակար լինել ախտորոշիչ նպատակների համար: Նման տեղեկությունները կօգտագործվեն անսարքությունների շտկման,  սպասառուի աջակցման, ծրագրաշարի թարմացումների և «BlackBerry»-ի ապրանքների և ծառայությունների բարելավման նպատակներով՝ «BlackBerry»-ի գաղտնիության քաղաքականության համաձայն: Եթե վերլուծությունում նշվի, որ երրորդ կողմի ապրանք է ներառված, «BlackBerry»-ն կարող է որոշակի ախտորոշիչ և տեխնիկական տեղեկություններ ուղարկել  երրորդ կողմի ապրանք վաճառողին՝ որպես անսարքությունների շտկման գործընթացի մի մաս: Դուք ընդունում և համաձայնվում եք, որ  «BlackBerry»-ի և դրա ծառայություններ մատուցողների հետ արված հեռախոսազանգերը կարող են ձայնագրվել վերապատրաստման, որակի երաշխավորման, սպասառուների ծառայությունների և հղման նպատակներով:

(ը)          Հաղորդագրությունների պահպանում: «BBM Solution»-ի կողմից առաքված հաղորդագրությունների բովանդակությունները «BlackBerry»-ի կողմից  չեն պահպանվում և չեն արխիվացվում նորմալ գործունեության ընթացքում: «BBM»-ի հաղորդագրությունները սպասարկիչներին են ուղարկվում  տվյալների ծառայության միջոցով, որոնք գործում են «BlackBerry»-ի կողմից կամ դրա անունից և ուղարկվում են հասցեատիրոջը (հասցեատերերին), եթե նա (նրանք) առցանց է (են): Երբ որ հաղորդագրությունն ուղարկվում է , այն այլևս չի մնում մեր սպասարկիչներում: Եթե հասցեատեր(եր)ն առցանց չէ (չեն), չառաքված հաղորդագրությունը պահվում է «BlackBerry»-ի կողմից կամ նրա անունից գործող սպասարկիչներում, մինչև որ այն առաքվի մինչև երեսուն (30) օր, որից հետո չառաքված հաղորդագրությունը կարող է ջնջվել մեր սպասարկիչներից: Ցանկացած առաքված հաղորդագրության բովանդակությունը չի պահվում կամ պահպանվում «BlackBerry»-ի կողմից և ուղղակիրոեն պահվում է ուղարկողի և ստացողի սարքում, եթե այն օգտագործողների կողմից չի ջնջվում: Չնայած վերը նշվածին, «BlackBerry»-ն կարող է պահել  գործարքային մանրամասնությունները, որոնք կապված են հաղորդագրությունների և սարքերի հետ (օրինակ՝ ամսաթվի և ժամի կնքման տեղեկությունները, որոնք կապված են հաջողությամբ ուղարկված հաղորդագրությունների հետ, նաև այն սարքերի մասին, որոնք ներառված են հաղորդագրություններում), ինչպես նաև ցանկացած այլ տեղեկատվություն, որը  «BlackBerry»-ն օրինական կերպով ստիպված է հավաքագրել: Այն հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են «BBM Solution»-ի միջոցով, առաքվելուց հետո կարճ ժամանակահատվածում պահվում են մեր սպասարկիչներում, սակայն կարճ ժամանակ անց ջնջվում և հանվում է ցանկացած նույնականացնող տեղեկատվություն՝ պահպանման մեր ընդհանուր քաղաքականությունների համաձայն:

(թ)          Միջազգային փոխանցումներ:  Դուք համաձայնվում եք, որ տրամադրելով«BBM Solution»-ին (ներառյալ «ամպային»  և հեռակա մատչելիություն, պահպանման գործունակություն),  «BlackBerry Group of Companies»-ին կարող է մշակել տվյալներ, որոնք որոշ դեպքերում կարող են անձնական տեղեկություններ և հաղորդակցության բովանդակություն պարունակել, այն սպասարկիչներում, որոնք գործում են «BlackBerry Group of Companies»-ի կողմից կամ դրա անունից՝ օգտագործողների բնակության երկրի ներսում կամ դրանից դուրս, ներառյալ Կանադան, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը կամ Եվրոպական Տնտեսական Գոտու այլ երկրները, Սինգապուրը և Ասիա-Խաղաղօվկիանոսյան  շրջանի այլ երկրները,Արաբական Միացյալ Էմիրությունները կամ Մերձավոր Արևելքի այլ երկրները,  կամ այլ երկրներ, որտեղ կան հաստատություններ, որոնք գործում են  «BlackBerry Group of Companies»-ի կողմից կամ դրա անունից: Եթե օգտագործողները Եվրոպական Տնտեսական Գոտու  կամ այլ երկրի բնակիչներ են, որի համար համաձայնություն է պետք՝ տվյալ երկրից կամ շրջանից դուրս անձնական տեղեկություններ փոխանցելու համար, Դուք թույլատրում և համաձայնվում եք նման մշակմանը և երաշխավորում, որ Դուք՝ համապատասխան օրենքի համաձայն  Ձեր օգտագործողներից ձեռք եք բերել բոլոր անհրաժեշտ համաձայնությունները՝ այդկերպ գործելու համար:

Օգտագործողի տվյալներ 

Բացի  վերևի հատվածում լիազորված որևէ բացահայտման, Դուք և Ձեր օգտագործողները թույլատրում և համաձայնվում եք, որ «BlackBerry Group of Companies»-ը կարող է մատչել, պահպանել և բացահայտել Ձեր և Ձեր օգտագործողների տվյալները, ներառյալ անձնական տեղեկություններ, մեր հաղորդակցության բովանդակությունները կամ տեղեկություններ Ձեր «BBM Solution»-ի գործունակության օգտագործման և այն ծառայությունների կամ ծրագրաշարի ու սարքաշարի մասին, որոնք օգտագործվում են Ձեր «BBM Solution»-ի հետ համատեղ, որտեղ մատչելի է «BlackBerry»-ին («Օգտագործողի տվյալներ»), երրորդ կողմերին, ներառյալ արտասահմանյան և տեղական կառավարական միավորումները՝  առանց Ձեզ ծանուցում տրամադրելու՝ համաձայն այն երկրների օրենքների, որտեղ տեղակայված են «BlackBerry Group of Companies»-ը և դրա ծառայություն տրամադրողները, այլ գործընկերները և մասնաճյուղերը՝ (1) ենթարկվելու օրինական գործընթացներին կամ հարկադրաբար կիրառելի կառավարական հայցերին կամ ինչպես այլ կերպ պահանջվում է օրենքով, (2) համագործակցելու երրորդ կողմերի հետ՝ հետաքննելու սույն համաձայնագրի խախտման գործողությունները, կամ (3) համագործակցելու Համացանցի ծառայություններ տրամադրողների, ցանցերի կամ հաշվիչ հաստատությունների ադմինիստրատորների հետ՝ սույն համաձայնագիրը հարկադրաբար կիրառելու համար: Դուք երաշխավորում եք, որ Ձեր օգտագործողներից ձեռք եք բերել բոլոր անհրաժեշտ համաձայնությունները՝ համապատասխան օրենքի համաձայն՝ «BlackBerry Group of Companies»-ին բացահայտելու օգտագործողների տվյալները և որպեսզի «BlackBerry Group of Companies»-ն հավաքագրի, օգտագործի, մշակի, փոխանցի և/կամ բացահայտի օգտագործողի նման տվյալներ, ինչպես նկարագրվեց վերևում: